Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հիշողության կամ եղևնիների պուրակն ընդարձակվել է


14.04.2023


Հիշողության կամ եղևնիների պուրակը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի չորս հիմնական մասերից մեկն է: Հիշողության պուրակում առաջին թվագրված ծառը ԱՄՆ սենատոր Բոբ (Ռոբերտ) Դոուլի 1997 թվականին տնկած եղևնին է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելիկյանի:

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դառնում է ավանդույթ, իսկ արդեն 2002 թ. մարտի 16-ից ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով` պետական արարողակարգի անբաժան մաս:

Հիմնադրման օրվանից մինչ օրս Հիշողության պուրակի վեց տեղամասերում տնկվել է ավելի քան 210 եղևնի և, բնականաբար, ժամանակի ընթացքում առաջացավ տարածքն ընդարձակելու և բարեկարգելու խնդիր: ՀՑԹԻ տնօրենության երեք տարվա համառ ջանքերի և հետևողական կերպով խնդրի մասին անընդհատ բարձրաձայնելու արդյունքում, 2022 թ. նոյեմբեր ամսին ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սկսվեց Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու աշխատանքները: Քանի որ տարածքը բավականին քարքարոտ էր, բերվեց հատուկ տեխնիկա, որի միջոցով հսկայական քարեր հանվեցին դրանց փոխարեն տարածքը հարստացվեց սևահողով: Կատարված աշխատանքի արդյունքում Հիշողության պուրակի տարածքն ընդարձակվել է 640 մ2-ով:

Տարածքի ընդարձակման աշխատանքներին հաջորդեցին նոր տեղամասի և շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքները: Դրանք իրականացրեցին ՀՑԹԻ «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու աշխատակիցները, մասնավորապես նորացվեցին ոռոգման և ջրահեռացման համակարգերը, իսկ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (ATP-Armenian Tree Project) տրամադրած տնկանյութերով գեղեցկացվեց միջավայրը:

Հիշողության պուրակի նոր բարեկարգված տեղամասն արդեն ամբողջությամբ պատրաստ է: Նշենք, որ Հիշողության պուրակում ծառերը տնկվում են ՀՀ ԱԳ նախարարության պետական արարողակարգի ծառայության որոշումով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի համաձայնությամբ: Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերը հիշողության պուրակում եղևնիներ տնկելու միջոցով ոչ միայն ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նաև Ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման յուրօրինակ առաքելություն են իրականացնում:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am