14.09.2014

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակությունը գլխավորում էր ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՂԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը:
Բելառուսից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
Հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: