Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: