Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հուշագիր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ամերիկայի Հայ իրավաբանական միության միջև


14.11.2023


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association/ՀԻՄ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է կառուցողական և բազմակողմ համագործակցության առաջին հնգամյակի մեկնարկը: Արցախի հայ բնակչությանն իր բնօրրանից բռնի տեղահանության և վերսկսված հանցագործությունների համատեքստում այս համագործակցությունը կծառայի որպես հայ ժողովրդի գոյաբանական խնդիրները բարձրաձայնելու միասնական գործիք և շահերի պաշտպանությունն ամրապնդող հիմք:

ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը բարձր է գնահատել «այս իսկապես բովանդակալից համագործակցության հաստատումը», որը կհամատեղի երկու կազմակերպությունների աշխատանքը և կխթանի կրթաթոշակային ու հետազոտական նախաձեռնությունները հայ և օտարազգի հետազոտողների համար:

Հայ իրավաբանական միության նախագահ Թալին Սահակյանի խոսքով, կրթական, իրավական, փաստագրման նախաձեռնությունների շրջանակում իրականացվող այս գործընկերության ինստիտուցիոնալացումը կարող է առանցքային տեղ գրավել ինչպես Արցախյան հակամարտությանը, այնպես էլ Հայոց ցեղասպանությանն առնչվող շահերի պաշտպանության և պատասխանատվության ենթարկելու ջանքերում:

Փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է համագործակցության հետևյալ չորս հիմնական ուղղությունները. ա) համաժողովներ և սիմպոզիումներ, բ) կրթաթոշակներ և հետազոտական խմբեր, գ) հետազոտական հրատարակություններ և դ) դատավարական աջակցություն:

ՀՑԹԻ և ՀԻՄ ընդհանուր տեսլականի համաձայն՝ գործընկերներն արդեն սկսել են աշխատանքները Ադրբեջանում հակահայկական ջարդերի փաստագրման և հայատյացության խնդրի ուսումնասիրության ուղղությամբ: Հատկանշական է, որ ըստ հուշագրի՝ պետք է կազմակերպվեն արցախյան և Հայոց ցեղասպանության փոխհատուցման թեմայով համաժողովներ, որոնք հարթակ կդառնան այս կարևոր խնդիրների վերաբերյալ կենդանի և շարունակական գիտական քննարկումների համար նաև աշխարհի այլ հաստատություններում:

ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Հարություն Մարությանը, որը ներկայումս ՀՑԹԻ-ի՝ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայերի բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ղեկավարն է, նշում է. «Մենք ոգևորված ենք Հայ իրավաբանական միության հետ զարգացնելու և խորացնելու մեր գործընկերությունը մեր ժողովրդի պատմության պահպանությանը և նրա ապագայի պաշտպանությանը ծառայող համատեղ ջանքերում»:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am