Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումում


14.12.2022


Դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:

Ֆորումին ներկա էին ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր Մելանի Օ՛Բրայենը ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր:

ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը և նույն բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյանը ևս մասնակցում էին միջոցառմանը: Հարություն Մարությանը նախագահում էր գլոբալ ֆորումի «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» նիստը: Ստորև ներկայացնում ենք ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ելույթը նշված նիստի ընթացքում.

«Հարգելի գործընկերներ,
Մենք լսեցինք հինգ շատ կարևոր ու հետաքրքիր զեկուցումներ on New Technologies and Protection of Cultural Heritage in the Context of Genocide Prevention and Post-Genocide Rehabilitation. Առաջին հայացքից թվում է, թե առկա է կախարդական շրջանակ. մշակութային ժառանգության ոչնչացման գործընթացը ֆիքսելուց զատ ոչինչ հնարավոր չէ անել այն կանգնեցնելու, եղածը փրկելու ուղղությամբ։ Եվ որ նոր տեխնոլոգիաները միայն հանցագործությունը ֆիքսելու հնարավորություն են ընձեռում։ Իսկ թե երբ կպատժվի այդ հանցագործությունը՝ պարզ չէ։ Ավելին՝ համաձայն գործող Կոնվենցիայի՝ մշակութային արժեքների ոչնչացումը անգամ չի համարվում հանցագործություն։ Ի՞նչ է ստացվում. ամեն երկրի ազգային օրենսդրության մեջ վստահաբար կան հոդվածներ, որոնք ուղղված են ազգային մշակութային ժառանգության պաշտպանությանը, սակայն եթե ոչնչացվում է օկուպացիայի կամ ճնշումների տակ գտնվող ազգային փոքրամասնության ժառանգությունը՝ ազգային օրենսդրությունը աչք է փակում նման իրողությունների վրա։

Ու այստեղ, թվում է թե, գալիս է համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հերթը։ Առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տասնամյակ։ Ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու պատմական փորձ՝ 1998, 2002, 2005 թթ.՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացման առթիվ, որին բացարձակապես ոչինչ՝ արդյունքի իմաստով՝ չհաջորդեց։ Կազմակերպության կանոնադրությունը թույլ չի տալիս խառնվել պետությունների ներքին գործերին։ Անգամ այն դեպքում, երբ նրանք ոչնչացնում են մեկ այլ ժողովրդի պատմամշակութային հետքը։ Պարզապես ջնջում են, որպեսզի ժամանակ անց հայտարարեն, որ այդտեղ հայեր չեն ապրել։ Այսպիսով, մշակութային ժառանգության ոչնչացումը միայն հուշարձաններին չէ, որ վերաբերում է։ Այն վերաբերում է նաև մարդկանց։ Մշակութային ցեղասպանությունը Ցեղասպանության կոնվենցիայում ներառելու իր պայքարում Ռաֆայել Լեմկինն այնքան ճիշտ էր՝ մշակութային ոչնչացումը ֆիզիկական ոչնչացման հետ կապելով: Վերադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կուզեի իմանալ՝ եղե՞լ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության փոփոխության առաջարկներ նման խնդիրների շուրջ։ Չգիտեմ։ Եթե անգամ լինեն՝ արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի։ Վստահ չեմ։ Լավ, ի՞նչ անել։

Մնում են բարոյական բնույթի ճնշումները։ Օրինակ, չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է բարոյական ճնշում գործադրել մշակութային հանցագործություն իրականացնող պետության նկատմամբ։ Հանցագործին պատժելու ձևերից մեկն էլ՝ եթե չես կարող բանտ նստեցնել՝ հասարակական պարսավանքն է, սակայն ի տես ողջ մարդկության։ Ինչպե՞ս կարելի է դա անել։ Շատ պարզ՝ պարզապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է իր կայքում՝ ամենաերևացող տեղերում՝ դնելով, ասենք, Լորի Խաչատուրյանի և նրանց կազմակերպության կողմից ֆիքսված արբանյակային լուսանկարները։ Ու միանգամից Ադրբեջանի բազմամշակութայնության ու հանդուրժողականության առասպելը հօդս է ցցում։ Հնարավո՞ր է։ Կարծում եմ՝ այո։

Ճնշումների մեկ այլ ձև են պետությունների սանկցիաները։ Բազմիցս ականատես ենք եղել անձանց, կազմակերպությունների ու պետությունների նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիաների քաղաքական այս կամ այն իրադարձությունների առթիվ։ Արդյո՞ք չի կարելի սանկցիաներ ընդունելու հիմքերում դնել նաև ժողովրդի պատմամշակութային հետքը վերացնելու քաղաքականության իրականացման փաստը։ Կարծում եմ, կարելի է, պարզապես պետք է ավելի թիրախային պահանջներ առաջադրել հարցը իրավական հարթությունում դնողներին։ Այդ թվում և Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։

Շնորհակալության ուշադրության համար»։






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am