15.03.2014
Մարտի 8-ին Բոստոնում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը, որը նվիրված էր Ավրորա Մարտիկանյանին: Միջոցառումը նվիրված էր կանանց միամսյակին և կանանց միջազգային տոնին: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի մշակութային հիմնադրամի կողմից և Ազգային Ասոցիացիայի Հայկական Հետազոտությունների և Հայ Կանանց Միջազգային Ասոցիացիայի հովանավորությամբ:
Ավրորա Մարտիկանյանի հետ կապված նոր հայտնաբերված նյութերի հիման վրա դոկտ. Դեմոյանը պատկերավոր դասախոսություն ներկայացրեց: Մարտիկանյանի պատմությունը նման է թուրքական վայրագություններից հրաշքով փրկված հազարավոր մարդկանց պատմությանը: Բայց միաժամանակ այն ունի մի յուրահատկություն:
Փրկվելով Ցեղասպանությունից՝ Ավրորա Մարտիկանյանը հաստատվեց ԱՄՆ-ում, և 1918-ին հրատարակեց «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը գրվել էր իր սեփական հիշողությունների հիման վրա: Նույն տարում Հոլիվուդում նկարահանվեց «Հոշոտված Հայաստան կամ Հոգիների աճուրդ» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմն էր: Ֆիլմում Ավրորան ստանձնեց գլխավոր դերը՝ մարմնավորելով ինքն իրեն:
Ֆիլմը ցուցադրվել է ամերիկյան 13 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի երկրներում՝ այդ թվում Մեքսիկայում և Կուբայում: Ֆիլմը հասավ մեծ հաջողությունների ու համարվեց «դարաշրջանը ներկայացնող ֆիլմ»: Ֆիլմի ամբողջ հասույթը՝ 30 միլիոն ամերիկյան դոլար, տրամադրվեց Միջին Արևելքի որբարնոցներում գտնվող 60 հազար հայ որբերի փրկությանն ու խնամքին: