Նորություններ |
Հայկ Դեմոյանը հրապարակային դասախոսություն կարդաց Աթենքի Ռազմական թանգարանում
15.05.2014
Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Ռազմական թանգարանում տեղի ունեցավ հույների ցեղասպանությանը նվիրված երեկո: Երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը հանդես եկավ «Ավրորա Մարտիկանյանի ոդիսականը» թեմայով հրապարակային դասախոսությամբ:
Միջոցառումը կազմակերպել էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, ՌԱԿ-ի շրջանային վարչությունը և ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն:
Հայոց ցեղասպանությունը վերապրած ծագումով Չմշկածագից Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի և նրա կյանքի ոդիսականի պատմությունը մեկն է այն բազմաթիվ տպավորիչ ու զգայացունց պատմություններից, որի միջոցով կարելի է պատմել Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը:
Տասնչորս տարեկանում կորցնելով ընտանիքը, որի անդամները գազանաբար սպանվել էին նրա աչքերի առջև, Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է գերմանացի սպաների կողմից, թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում:
Երկու տարվա մղձավանջներից հետո, որոնց միջով տասնչորս տարեկան աղջնակը ստիպված եղավ անցնել, հրաշքով մազապուրծ է լինում և հասնում ԱՄՆ:
Ավրորայի ֆենոմոնը կայանում է նրանում, որ նա չընկճվեց իր կրած ողբերգությունից. նա գիտեր, որ կարևոր առաքելություն ունի` աշխարհին հաղորդակից դարձնել Թուրքիայում` հայերի դեմ իրագործած ոճրագործություններին: Նա փայլուն կերպով իրականացրեց ճակատագրի կողմից իր համար նախախնամված այդ առաքելությունը: Նրա պատմածների հիման վրա 1918թ. ԱՄՆ-ում հրատարակվեց «Հոշոտված Հայաստան» գիրքը, այնուհետև գրքի սյուժեով Հոլիվուդում նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարը, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարտիկանյանն էր:
Ֆիլմի ամբողջ հասույթը` 30մլն ամերիկյան դոլար, տրամադրվել է Մերձավոր արևելքում հավաքված 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|