15.09.2014

2014թ. սեպտեմբերի 8-10-ը Մոսկվյում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Առաջին համաշխարհային պատերազմ` 20-րդ դարի նախաբան» թեմայով, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի և Հումանիտար գիտությունների ակադեմիայի համալսարանի (ՄՊՄՀ) կողմից:
Գիտաժողովի ժամանակ զեկույցներով հանդես եկան ավելի քան 100 պատմաբան 25 երկրներից` Ռուսաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներից:
Գիտաժողովին Հայաստանից ներկա էր ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: Նա հանդես եկավ «Կովկասյան ճակատ. պատերազմ և հումանիտար աղետ նոր հայտնաբերված ռուսական ֆոտո-փաստաթղթերում և բարեգործական ցուցահանդեսներում» զեկույցով:
Գիտաժողովի զեկույցները կտպագրվեն միջազգային մեծ ժողովածուում և կտարածվեն Եվրամիության երկրներում, Կանադայում և Ռուսաստանում: