Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ


ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ






Սեպտեմբերի 21-ին Լեհաստանի Կրակով քաղաքի հնագույն Յագելոնյան համալսարանի (Jagiellonian University) «Collegium Maius» թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ Հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան –ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, որ հանդես եկավ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետհարյուրամյակային ժամանակաշրջանում» (The Armenian Genocide Memorial and Museum in Post-centenary Period) անգլերեն զեկույցով: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր խոսքում նախ շնորհավորեց կենտրոնի հիմնադիրներին ու ներկաներին կարևոր նախաձեռնության համար, ապա կարևորեց նաև հայ-լեհական միջմշակութային ու կրթական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

Հետազոտական կենտրոնի ստեղծումը նախաձեռնել են հայտնի լեհ պրոֆեսորներ Անջեյ Զիեմբան (Andrzej Zięba), Քշիշտոֆ Ստոպկան (Krzysztof Stopka), որոնք Լեհաստանում հայկական մշակույթի և ժառանգության պահպանման, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար 2018 թ. պարգևատրվել էին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (EAFJD) կողմից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան պրոֆեսորներ Քշիշտոֆ Ստոպկան, Յան Օստրովսկին (Jan Ostrowski), Անջեյ Զիեմբան, Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Պատմաբան ու լեհահայության մասնագետ Անջեյ Զիեմբան հանդիսանում է նաև նորաստեղծ կենտրոնի ներկա գործակատարը: Վերջինս մանրամասն ներկայացրեց կենտրոնի նախատեսած ծրագիրները, որոնց գլխավոր առանցքը պետք է լինեն լեհահայության շուրջ ութդարյա պատմության ու արխիվային մատենագիտության ուսումնասիրությունը:

Լեհահայերի թողած մշակութային, տնտեսական, տոհմական, հոգևոր ու եկեղեցական ժառանգության ուսումնասիրությունից զատ քննության կառնվեն նաև Հայոց ցեղասպանության ու դրա հետ առնչվող լեհական արձագանքը: Կենտրոնի հիմնադիրների գլխավոր նպատակն է ոչ միայն կորստից փրկել լեհահայ մշակութային ժառանգությունն ու արխիվային պատմական աղբյուրները, այլ նաև կազմակերպել դրանց թվայնացումը: Ծրագիրը կիրականացնի նաև հրատարակչական աշխատանքներ:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լեհաստանի հայկական համայնքի, Հայ Դատի ներկայացուցիչներ, Բելառուսիայում գործող «Անիվ» հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Խեչոյանը, գիտական տարբեր մարմինների անդամներ ու բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:

Հայկական մշակույթի ուսումնասիրությունների այս կենտրոնը համարվում է Լեհաստանի մեջ մեծ հեղինակություն վայելող Արվեստի և գիտությունների ակադեմիայի կառուցվածքի որպես մեկ ստորաբաժանում:

Միջոցառումը կազմակերպվել էր Լեհաստանի հայ համայնքի ջանքերով և Լեհաստանի ազգային կրթության նախարարության աջակցությամբ:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am