2010 թվականի դեկտեմբերի 15-ին Արտաքին գործերի նախարարության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպված «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հրշատակը:
Այնուհետև միջազգային պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, որից հետո աշխարհի տարբեր մասերից եկած գիտնականները եղևնի տնկեցին Ծիծեռնակաբերդի զբոսայգում: