Նորություններ |
ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի խոսքն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումում
15.12.2022
Դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը: Նա նախագահում էր Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Մելանի Օ՚ Բրայենի «Խտրականությունից՝ մահ» գրքի շնորհանդեսի նիստը: Ստորև ներկայացնում ենք Սուրեն Մանուկյանի ելույթը նշված նիստի ընթացքում.
«Շատ տարիներ առաջ մի հոդված հանդիպեցի, որն ինձ պարզապես ցնցեց. հեղինակը ցեղասպանություններն ուսումնասիրող առաջատար ամսագրերից մեկի՝ “Journal of Genocide Research” հանդեսի հիմնադիր-խմբագիր Հենրի Հ. Հաթենբախը:
Հեղինակը գրում էր մի իրավիճակի մասին, երբ 1994թ. Ֆլորիդայում Հոլոքոստի վերաբերյալ կոնֆերանս էր ընթանում, որի ընթացքում սակայն բառ անգամ չասվեց Ռուանդայից եկող օգնության կանչերի մասին։
Տասը տարի անց՝ 2004 թվականի ապրիլին, արդեն Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում մեկ այլ համաժողովի ժամանակ մասնակիցները չհիշատակեցին Սուդանում շարունակվող ցեղասպանության մասին:
Բազմաթիվ համաժողովներում մենք մեր զրույցներն ու քննարկումներն անցկացնում ենք բացառապես անցյալի ողբերգության հիմքով: Այլ բան չենք անում. ներկայում ընթացող ցեղասպանական հանցագործություններն անտեսում ենք։
«Այլևս երբե'ք», «Այլևս ո'չ մի ցեղասպանություն» դատապարտող և կանխարգելող կոչերը մենք կրկնում ենք ցեղասպանական յուրաքանչյուր իրողությունից հետո: Բայց այն նորից տեղի է ունենում:
Նույնը կարող է կատարվել Արցախում (Լեռնային Ղարաբաղում):
Հիմա մենք քննարկում ենք ցեղասպանության հանցագործության հետ կապված հարցերը, և այդ նույն ժամանակ Ադրբեջանը փակում է Արցախը Հայաստանին կապող և մարդասիրական դեր կատարող ճանապարհը։ Ոչ մի սնունդ, դեղորայք կամ այլ իրեր չեն կարող հասնել Արցախ: Ոչ ոք չի կարող անցնել այս ճանապարհով։
Եվ ուզում եմ դիմել ձեզ՝ խնդրելով, կա'մ պահանջելով, կա'մ առաջարկելով՝ եկե'ք այս անգամ փորձենք նախապես կանխել ցեղասպանությունը: Եկե'ք լինենք նախաձեռնող, բայց ոչ միայն արձագանքող: Եկեք այսօր ակտի'վ լինենք՝ տարիներ անց Արցախի գործը որպես ցեղասպանության իրագործված դեպք չուսումնասիրելու ուղղությամբ։
Եկե'ք քննարկենք այս հարցն այստեղ… և երբ Գլոբալ ֆորումի ավարտից հետո գնանք մեր ամենօրյա աշխատանքին, եկե'ք մի բան անենք, որ արցախցիները կարողանան շարունակել ապրել իրենց պապենական հողերում»։
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|