Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Նորություններ

Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումների շարքը

16.04.2010

Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ ՀՑԹԻ-ն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ:
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ 2010թ. ապրիլի 20-ին Երևանում կազմակերպում է մշակութային ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով, որի նպատակն է հստակ գնահատականներ տալ Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության տարածքում մեր օրերում շարունակվող հայկական մշակութային ժառանգության համատարած ոչնչացման քաղաքականությանը, ինչպես նաև` անդրադառնալ դրա գաղափարական, քաղաքական ու մշակութաբանական հիմնավորումներին և հետևանքներին:

Գիտաժողովին մասնակցելու են մշակութային ցեղասպանության գծով մասնագետ-պատմաբաններ Հայաստանի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից և Հոլանդիայից:

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվելու է «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն, որում ընդգրկվելու են վերջին տարիներին թանգարանի հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռք բերված օտարալեզու բացառիկ հնատիպ ու ժամանակակից պարբերականներ, որոնց առաջին էջերին պատկերվել են տեսարաններ հայկական կոտորածների թեմայով:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանի մշտական ցուցադրության սրահներից մեկում ներկայացնելու է վերջին 2009 և 2010թթ. ընթացքում թանգարանի հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռք բերված առավել արժեքավոր թանգարանային միավորներն ու վավերագրերը: Ցուցադրության մեջ ներառվելու են փաստաթղթեր, լուսանկարներ, միջազգային հայանպաստ շարժմանը վերաբերող նյութեր և այլ արժեքավոր նյութեր:

2010թ.-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սահմանելու է Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակ, որը արտասահմանյան ուսանողներին և ասպիրանտներին հնարավորություն է ընձեռելու մասնագիտանալու հայոց ցեղասպանության գծով` մեկ ամիս անցկացնելով Հայաստանի Հանրապետության գիտական հաստատություններում, գրադարաններում և արխիվներում:

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով 2010թ. ՀՑԹԻ-ն հրատարակության է պատրաստել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով մեկ տասնյակ արժեքավոր մենագրություններ: Այդ հրատարակությունների շարքում կարևոր են շվեյցարացի հայտնի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» հուշագրության հայերեն հրատարակությունը, «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական-դիվանագիտական արխիվի վավերագրերը Հայկական հարցի մասին 1913-1923թթ.» ժողովածուի երկրորդ հատորի հրատարակումը, Ժորժ Բրեզոլի «Այստեղով թուրքեր են անցել…» ֆրանսերեն հուշագրության վերահրատարակությունը` նվիրված կիլիկյան կոտորածներին, Ֆերիման Դաքետի «Երիտասարդ թուրքերը և Հոլոքոստը Ադանայում» հազվագյուտ հատորյակի վերահրատարակումը, որն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում, 1913թ., ինչպես նաև ՀՑԹԻ-ի կողմից թողարկվող պարբերական հրատարակության` «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր» ժողովածուի 16-րդ և 17-րդ հատորների հրատարակումը:

2010թ.-ի ընթացքում ՀՑԹԻ-ում կազմակերպվելու են հրավիրյալ 4 հանրահայտ ցեղասպանագետների հրապարակային դասախոսություններ:

2010թ. սեպտեմբերին ՀՑԹԻ-ի և Ռուսաստանի հայերի միության համատեղ ջանքերով Մոսկվայում նախատեսվում է կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով:



Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շմլիկյան Մելքոն, ծնվել է Դադեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am