Ուրախությամբ ու երախտագիտությամբ հայտնում ենք, որ օրերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը որպես նվիրատվություն է ստացել չորս համակարգիչ ամբողջական փաթեթավորմամբ:
«Արևմտահայոց ազգային համագումար» (Congrès National des Arméniens Occidentaux) միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայդարյանի կողմից, իր անձնական միջոցներից արված նվիրատվությունը շատ կարևոր է ՀՑԹԻ գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար:
«Այս համակարգիչները ճիշտ ժամանակին էին, դրանց կարիք խիստ կար: Հուսանք մեր հայրենակից պարոն Սերայդարյանի օրինակը վարակիչ կլինի ու կկարողանանք թե´ տեխնիկապես վերազինել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե´ այլ հրատապ խնդիրների նույնպես անդրադառնալ: Այստեղ նաև կարևոր է գիտակցությունը՝ տարբեր միջոցներով աջակցելու թանգարան-ինստիտուտին» ,-նշում են ՀՑԹԻ աշխատակիցները:
Պարոն Սերայդարյանը ՀՑԹԻ տնօրեն
Հարություն Մարությանի ու ընկերների հետ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ