Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» [Children and Nation: Forcible Child Transfer and Genocide Convention Through Historical and Contemporary Lenses] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքների ամփոփում


16.05.2023


2023 թ. մայիսի 13-15-ը տեղի ունեցավ «Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» [Children and Nation: Forcible Child Transfer and Genocide Convention Through Historical and Contemporary Lenses] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը. «Կա հայտնի ձևակերպում՝ «Երեխաները մեր ապագան են»։ Հրաշալի գաղափար է։ Այս հանգամանքը, սակայն, գիտակցում էին ոչ միայն բարի կամքի տեր մարդիկ, այլ նաև տոտալիտար, ավտորիտար ռեժիմների ղեկավարները։ Տոտալիտար ռեժիմների պարագայում, որպիսիք էին 20-րդ դարում երիտթուրքական և նացիստական ռեժիմները, կամ զանգվածաբար ոչնչացնում էին թիրախավորված ժողովրդի մատաղ սերունդին, կամ նրանց փորձում էին ձուլել իրենց շարքերում»:

Ներկաներին ողջունեցին նաև գիտաժողովի համակազմակերպիչներ Կանադայի մարդու իրավունքների թանգարանի համակարգող Ֆելիքս Բերրին և Ավստրալիայի Դեակին համալսարանի Ժամանակակից հետազոտությունների խմբի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Դոննա Լի Ֆրիզը: Նրանք երկուսն էլ նշեցին, որ ուրախ են, որ այս գիտաժողովն իրականություն դարձավ, քանի որ այն նախատեսված էր դեռևս 2020 թ., սակայն COVID-19-ի համավարակով պայմանավորված հետաձգվեց:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը, որն իր խոսքում շեշտեց, որ թեև միջազգային հանրությունը դեռևս 1948 թվականին ոչ ասաց ցեղասպանություններին, սակայն մենք դրանց ականատես ենք լինում մինչև հիմա. «Այսօր մեր աչքի առաջ Արցախի հայերի նկատմամբ տեղի է ունենում ցեղասպանություն հյուծման միջոցով: Ցավոք, միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս, չի կատարում իր ստանձնած պարտավորությունը կանխելու ցեղասպանությունը, ինչն ազատ գործելու հնարավորություն է տալիս հանցագործին: Նման գիտաժողովների միջոցով մենք պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք ցեղասպանության խնդիրը՝ այդ մասին հիշեցնելով նաև միջազգային հանրությանը»:

Գիտաժողովին մասնակցում էին ցեղասպանագիտության և հարակից ոլորտների ավելի քան քսան մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Իսպանիայից:

Գիտաժողովի առաջին օրը գումարվեց երեք նիստ, ներկայացվեց 10 զեկույց: Օրվա հիմնական զեկուցողներն էին Նյու Յորքի քաղաքային համալսարանի Հոլոքոստի, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դեբորա Դըվորքը և Հոլոքոստը վերապրած Մաքս Էրիենը:

Գիտաժողովի երկրորդ օրը գումարվեց երեք նիստ, ներկայացվեց 11 զեկույց:

Զեկույցների և զեկուցողների մասին մանրամասն տե՛ս՝ https://childandnationconf.am:

Նույն օրը մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել... Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցադրությանը:

Գիտաժողովի երրորդ օրը մասնակիցներն ամփոփեցին գիտաժողովի արդյունքները: Որոշվեց գիտաժողովի զեկուցողների մասնակցությամբ ստեղծել հատուկ հետազոտական խումբ, որը պետք է շարունակաբար զբաղվի զանգվածային բռնությունների ընթացքում երեխաների հետ կապված տարբեր հարցերի ուսումնասիրությամբ, ունենա տարեկան հանդիպում-քննարկումներ, նաև՝ կազմակերպի միջազգային գիտաժողովներ: Հետազոտական խմբի գլխավոր կենտրոնը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am