Ելնելով ՀՀ արտակարգ իրավիճակում ստեղծված պայմաններից «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2020 թ. հուլիսի 28-31-ը կազմակերպում է հեռավար ձևաչափով չորսօրյա ամառային դպրոց Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Քանի որ 2019 թ. ամառային դպրոցի դիմողները բավականին շատ էին և հնարավորություն չեղավ բոլորին ընդգրկել, այս տարի հեռավար ուսուցմամբ մեծ հնարավորություն է ստեղծվել անցկացնել ամառային դպրոց՝ ընդգրկելով ՀՀ քաղաքներում և մարզերում Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչներին:
Կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության ոլորտում՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:
Ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին կստանան հավաստագիր:
ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿ
Լրացրած դիմումներն ուղարկել
kristine.najaryan@genocide-museum.am
էլ. հասցեով մինչև ս/թ. հուլիսի 15-ը: