16.10.2014

Այսօր Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում Հայաստան ժամանած Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բելառուսի մշակույթի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Բելառուսից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: