ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Վրաստանի վարչապետը շրջայց կատարեց Հիշողության պուրակում և ջրեց իր նախորդ այցի ժամանակ տնկած անվանական եղևնին։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայոց ցեղասպանության թանգարան էր արցելել 2018 թ. Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար եղած ժամանակ: Նա ծանոթացել էր թանգարանային ցուցադրությանը և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։