16.11.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները նոյեմբերի 14-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:
Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժակ Մարիլոսյանը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: