Տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի ատենախոսության պաշտպանությունը
16.11.2024
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում գործող ՀՀ ԲԳԿ «Համաշխարհային պատմություն» (006) մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի ատենախոսության պաշտպանությունը`«Եվրոպական մտքի դերը «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գաղափարախոսության ձևավորման գործընթացում և դրա ազդեցությունը Հայոց ցեղասպանության վրա» խորագրով:
Ատենախոսության գիտական ղեկավարն էր պ.գ.դ., պրոֆեսոր Ռայմոն Գևորգյան:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ: