Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ-ՈՒՄ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԷՐ


16.04.2022


Ս. թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ, “The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press” (Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում) բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանի կազմած նոր գիրքի՝ “Forced Conversions in Ottoman Turkey: Reports from The U.S. Press (1895-1920)” (Բռնի կրոնափոխումը Օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից (1895-1920)), շնորհանդեսը:

Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ կարևորելով մատենաշարի ներդրումը հայագիտության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում և հավելեց, որ նոր աշխատությունը հետազոտողների համար ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում։ «Մենք տեսնում ենք, որ, ամերիկյան հասարակությունը տեղեկացված էր հայոց ցեղասպանության մասին, և նաև դրանով էր պայմանավորված ցեղասպանության տարիներին և դրանից հետո նրանց ցուցաբերած մարդասիրական մեծ օժանդակությունը»,— նշեց ՀՑԹԻ տնօրենը։

Արա Քեթիպեանն ընդգծեց, որ գրքում ներկայացված չէ միայն ամերիկյան մամուլի չոր արձագանքը. ընթերցողներն այնտեղ կգտնեն հայտարարություններ, դիվանագետների մեկնաբանություններ, քաղաքական գործիչների կարծիքներ, դեսպանների և հյուպատոսների արձագանքներ։ «Կոտորածների, տեղահանությունների մասին շատ է գրվել, բայց բռնի կրոնափոխությունների մասին տեղեկություններ, այն էլ անգլերենով, այդքան էլ շատ չեն։ Կրոնափոխությունների ժամանակ երեխաների բռնի թրքացման, ինչպես նաև թուրքերի հետ կանանց բռնի ամուսնությունների բազմաթիվ դեպքեր են եղել. դրանց ավելի հանգամանորեն եմ անդրադարձել»,— ընդգծեց գրքի հեղինակը։

ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ. գ. թ. Շուշան Խաչատրյանը ևս կարևորեց գրքի լույսընծայումը և նշեց, որ այն մեծ ձեռքբերում է հատկապես Հայոց ցեղասպանության մեջ կրոնի դերն ուսումնասիրող հետազոտողների համար։

Շնորհանդեսի ավարտին ներկաները նաև հնարավորություն ունեցան հեղինակին հարցեր ուղղելու:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am