17.01.2009
2008թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացվեց էլ. բովանդակությամբ համահայկական Երրորդ մրցույթը, որը նվիրված էր Հայոց տպագրության 500-ամյակին: Մրցույթում ընդգրկված էին 377 աշխատանքներ:
Մրցույթի նպատակներն էին`
- բացահայտել հայկական էլ. բովանդակության ոլորտի 2007-2008 թթ. նվաճումները
- հասնել գերազանցության դրանց ստեղծման և տարածման մեջ
- Հայաստանի արտադրողների համար ստեղծել հիմք` միջազգային ասպարեզում իրենց արտադրանքը և նվաճումները ներկայացնելու համար:
Մրցույթն անցկացվել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Մրցույթի կազմակերպիչներն են հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և էլ. բովանդակության հայկական ասոցիացիան ԷԼԲԱ, Գլխավոր հովանավորներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստան համահայկական հիմնադրամը և Վիվասել ՄՏՍ ընկերությունը: Մրցույթի հովանավորներն են` «Այքըն Քոմյունիքեյշնս», «Մայքրոսոֆթ ԱՄ», «Զիգզագ էլեքտրոնիքս», «ԻՓԻՋԻ ԼԱԲՍ ԷՅԵՄ - ՏՈՒՄՕ» և «Արմինկո» ընկերությունները, աջակիցներն են` ՀՀ կառավարության առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը, «Բի Լայն» ընկերությունը:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց ինչպես բացարձակ ցուցանիշներով ամենաբարձր միավորներ հավաքած լավագույն առաջին տասնվեց աշխատանքները, այնպես էլ իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված առաջին երկու աշխատանքները:
Մրցույթում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջն արժանացավ մրցույթի գլխավոր մրցանակի, ինչպես նաև անվանակարգային գլխավոր մրցանակի` «էլ. գիտություն» անվանակարգում:
Այս նվաճումն իրավունք է ընձեռում մասնակցելու էլեկտրոնային բովանդակության Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխությանը: