Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ադրբեջանն Արցախում բռնազավթած տարածքներում շարունակում է հայկական հուշարձանների նենգափոխումը


17.02.2022


2020 թ․ սեպտեմբերին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում և հետո Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված մասում գտնվող մշակութային ժառանգությունը ևս հայտնվեց ադրբեջանական ագրեսիայի թիրախում։

Ադրբեջանի Հանրապետությունը գործի է դրել Արցախի հուշարձանները հայկական մշակույթից օտարման և դրանց բռնայուրացման տարբեր մեթոդներ։ Հայկական ժառանգության «աղվանականացման գործընթացը» ադրբեջանցի գիտնականների կողմից մեկնարկել է դեռևս խորհրդային տարիներից, ինչն առավել ամուր հիմքերի վրա դրվեց Ադրբեջանի Հանրապետության անկախացումից հետո։

Այն հորինվածքը, թե իբր Արցախի հայկական հուշարձանները պատկանում են աղվան-ուդիներին, ադրբեջանցի գիտնականների կողմից դրված է լայն շրջանառության մեջ, որն օրեցօր ստանում է գործնական բնույթ։ Պարբերաբար ուդիական համայնքից հոգևորականներ են մեկնում Արցախի օկուպացված տարածքներ և հոգևոր արարողություններ կատարում հայկական եկեղեցիներում ու վանքերում, իսկ հայ ուխտավորների մուտքի արգելքով՝ ադրբեջանական կողմը զրկում է արցախահայությանը մարդու իրավունք համարվող դավանանքի ազատությունից։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության նենգափոխման ջանքերն օրեցօր ավելի գործնական բնույթ են ստանում գուցե այն պատճառով, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո այդպես էլ գործուն քայլեր չձեռնարկվեցին մշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների կողմից՝ կանգնեցնելու Ադրբեջանի «քաղաքականությունը» հայկական հուշարձանների նկատմամբ:

2022 թ. փետրվարի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում[1] լուր տարածվեց այն մասին, որ Կովկասյան Աղվանքի պատմությունն ու ճարտարապետությունն ուսումնասիրող մասնագետներից բաղկացած խումբ է ստեղծվել՝ «աղվանական կրոնական տաճարների վրայից հեռացնելու «հայերի կողմից գրված» հետքերը»: Այս մասին Գանձակում հայտարարել էր Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը: Վերջինս նշել էր, որ խմբում ներկայացված են նաև պետական կառույցների ներկայացուցիչներ: Խմբի անդամներն արդեն ստուգումներ են անցկացրել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

Փետրվարի 7-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն[2]տարածեց, որում անդրադառնալով վերոնշյալ իրադարձությանը՝ նշեց, որ ի պատասխան «վերջին մի քանի օրվա ընթացքում արտասահմանյան որոշ կանխակալ ԶԼՄ-ների կողմից տարածված հաղորդումների»՝ իրենք ընդգծում են, որ «Ադրբեջանը միշտ հարգանքով է վերաբերվել իր պատմամշակութային ժառանգությանը՝ անկախ կրոնական և էթնիկական ծագումից: Մենք կցանկանայինք նաև հիշեցնել, որ պատմամշակութային ժառանգության ցանկացած փոփոխություն, ինչպես նաև դրանց ծագման փոփոխությունը հակասում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի դրույթներին»,-նշվում էր հայտարարության մեջ:

Չնայած նրան, որ ադրբեջանական կողմն ինքն է հղում կատարում Հաագայի կոնվենցիային, սակայն, հիշեցնենք, որ հենց նույն Կոնվենցիայի երկրորդ արձանագրության[3](Հաագա, 1999 թ. մարտի 26) հոդված 9-ի (Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում) առաջին դրույթի Գ կետում նշված է, որ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Եվ, առհասարակ, միջազգային իրավունքն արգելում է մշակութային ժառանգությանը դիտավորյալ վնաս հասցնելը՝ պատմական, մշակութային, հնագիտական և այլ նշանակության վայրերին։ Այս արգելքն արտահայտված է մի շարք իրավական կանոնադրություններով և կոնվենցիաներով։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունն Արցախի հուշարձանների նկատմամբ մշակութային ցեղասպանության մի նոր դրսևորում է, որը կանգնեցնելու համար անհրաժեշտ է համախմբել համայն հայության և միջազգային հանրության ջանքերը, քանի որ Արցախի մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն է։




Դադիվանքի պատին փորագրված հայերեն գրություններ
Լուսանկարն արել է ՀՑԹԻ գիտաշխատող Հայաստան Մարտիրոսյանը 2020 թ. նոյեմբերի 13-ին




Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:
Անցյալ տարի մարտ ամսին այցելելով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Հադրութի շրջան Իլհամ Ալիևը հայտարարել էր.
«Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել:
Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են:
Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են…»:





Գանձասարի վանական համալիր


Հայաստան Մարտիրոսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող


Ծանոթագրություններ

[1] https://report.az/medeniyyet-siyaseti/alban-dini-mebedlerinin-berpasi-ucun-isci-qrup-yaradilib/

[2] http://mct.gov.az/en/common-news/14102

[3] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am