Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Նորություններ

ՀՑԹԻ-ը ձեռք է բերել Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի բացառիկ փաստաթղթեր

17.04.2010

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց» կազմակերպության մարդասիրական գործունեությանն առնչվող նորահայտ բացառիկ նյութեր:

1915թ. սեպտեմբերի սկզբներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագրով դիմեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, որում անհրաժեշտ էր համարում ստեղծել հատուկ կոմիտե` դրամահավաք կազմակերպելու և կոտորածներից փրկված հայերին աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար:

1915թ. հոկտեմբերի 1-ից կարիքավորների օգտին դրամահավաքի կազմակերպումն իրականացնում էր Հայկական նպաստամատույց հանձնախումբը (Armenian Relief Committee): Մինչ այդ Մերձավոր Արևելքում գործող երկու նմանատիպ կոմիտեները, միավորվելով Հայկական նպաստամատույց հանձնախմբին, ձևավորեցին «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց» հանձնախումբը (American Committee for Armenian and Syrian Relief), որը 1919թ. օգոստոսի 6-ի Կոնգրեսի որոշմամբ վերանվանվում է «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց» (Near East Relief):

Հիմնվելով որպես ժամանակավոր կոմիտե` Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը վերածվեց խոշոր մի կազմակերպության, որը սկզբնապես նպատակ ուներ հանգանակել 100.000 դոլար, սակայն գործունեության տասնհինգ տարիների ընթացքում այս կազմակերպությունն ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում իրականացրեց գաղթականների ու որբերի փրկության գործում: Այդ մարդասիրական առաքելությունն իրականացվում էր ամերիկյան գործիչների և միսիոներների կողմից Կովկասում, Մերձավոր Առևելքում և Բալկաններում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից 2009թ. ձեռք բերված եզակի նյութերից մեկը Վուդրո Վիլսոնի ` 1916թ. հուլիսի 10-ի ԱՄՆ կոնգրեսի որոշման հիման վրա ընդունված հռչակագիրն է: Նախագահ Վիլսոնին առաջարկվել էր սահմանել հատուկ օր` հալածվող հայ և սիրիացի ժողովրդների օգնության գործում ԱՄՆ քաղաքացիների ներդրումը կազմակերպելու նպատակով: Սույն հռչակագրով 1916թ. հոկտեմբերի 21-ը շաբաթ, և 22-ը` կիրակի, հայտարարվեցին հանգանակություն իրականացնելու օրեր:

Մեկ այլ փաստաթուղթ ներկայացնում է նախագահ Վիլսոնի` 1917թ. հոկտեմբերի 29-ի կոչը` ուղղված ամերիկացիներին: Նախագահն իր կոչում հորդորում է Միացյալ Նահանգների բնակչությանը` նախորդ տարվա օրինակով շարունակել նվիրատվությունները տառապյալ ժողովուրդներին օգնելու համար: Նշվում է, որ ամերիկյան ներկայացուցիչնների զեկույցների համաձայն Մերձավոր Արևելքում միայն որբերի թիվն անցնում է 400000-ը և քանի որ վիճակը գնալով վատթարանում է, կրկին հրատապ օգնության կարիք է զգացվում:

Մյուս երեք փաստաթղթերը Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի օգնության և հանգանակության կոչերով պաստառներ են:

Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ:



Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շմլիկյան Մելքոն, ծնվել է Դադեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am