17.04.2021
Բանախոս՝
Շուշան Խաչատրյան, Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ
Թեմա՝
Հարրի Փոթթերը, քրիստոնեության սահմանապահն ու Հայոց ցեղասպանությունը
Դպրոց՝
Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
ք. Երևան, Արտսթեմ վարժարան, 8-րդ դասարան
Ս. թ. ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՑԹԻ-ի կողմից իրականացվող Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը դասախոսություն կարդաց «Հարրի Փոթթերը, քրիստոնեության սահմանապահն ու Հայոց ցեղասպանությունը» թեմայով:
Բանախոսը դասն անցկացրեց ինտերակտիվ մեթոդով. դասախոսությունն սկսվեց «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքից այն հատվածի ընթերցմամբ, որտեղ շոշափվում էր մարդու
ինքնաճանաչման հարցը, ապա ցուցադրվեց Հարրի Փոթթերի մահվան ու հարության դրվագը:
Լսարանի հետ քայլ առ քայլ պատճառաբանվեց, որ երիտթուրքերի ձեռքին կրոնը դարձավ գործիք՝ ոտքի հանելու օսմանյան իսլամադավան խավին: Անդրադարձ կատարվեց նաև այն հանգամանքին, որ ցեղասպանությունն ուղեկցվեց ոչ միայն քրիստոնյաների ֆիզիկական բնաջնջմամբ, այլև Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնեական քաղաքակրթության (մշակույթ, սեփականություն) դեմ ուղղված հստակ քայքայիչ, ոչնչացման հանգեցնող քայլերով:
Շուշան Խաչատրայանը բացատրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդը մեռնող ու հարություն առնող հատիկի ֆենոմենով, ինչպես նաև կատարվեց «զոհ» հասկացության իմաստային ճշգրտում, արժևորվեցին նահատակ, մարտիրոս հասկացությունները:
Դասախոսության ավարտին բանախոսն աշակերտներին բաժանեց նախապես կազմված հարցաշարեր: