17.05.2016

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն իր մասնակցությունն է բերել Ռիգայում կայացած «Հետխորհրդային երկրներում գործող Հոլոքոստի թանգարաններն ու հիշողության վայրերը. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով չորրորդ միջազգային գիտաժողովին: Հ. Դեմոյանը հանդես է եկել «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական պատմությունն ու հիշողությունը» վերնագրով զեկույցով:
Այս գիտաժողովի ընթացքում առանձին բաժին է հատկացվել Հայոց ցեղասպանության թեմային, որի ընթացքում ներկայացված զեկույցներում համեմատական վերլուծություններ են կատարվել Շոային և Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշողության ու հիշատակման երևույթներին: