14.10.2017
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր գործընկերների հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Պարոն դեսպանն իր ուղեկիցների հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, մանրամասն ծանոթացավ Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:
Թանգարանում կատարած շրջայցից հետո, դեսպան Ջոնաթան Լաքոտը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: