17.11.2017
ՀՀ Նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 2017 թ. դափնեկիր «Նեսթ լաբս» ընկերության հիմնադիր, «Այփոդ» և «Այֆոն» ապրանքանիշերի ստեղծող Թոնի Ֆադելը «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ՏՏ ոլորտի համաշխարհային հսկային ներկայացրեց Մեծ եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Հյուրերը թանգարանում ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, Թոնի Ֆադելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Թոնի Ֆադելը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի: