17.11.2017
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի և ՆԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Սենատի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Բարձրաստիճան հյուրն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները, գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Տիկին Անկի Բրուկերս-Քնոլը նշեց. «Առաջին անգամ եմ լինում թանգարանում և խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը։ Սարսափելի և ահավոր է»։