Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյանի զեկույցը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումում


17.12.2022


Դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: «Նորագույն տեխնոլոգիաների չարարկումը և ցեղասպանության ռիսկը» պանելային քննարկման շրջանակներում «Արհեստական բանականության սպառնալիքները զանգվածային սպանությունների և ցեղասպանության իրականացման գործում» զեկույցով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը.

«Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ և կարող են գերազանցել մարդկանց գործունեությանը տարբեր ոլորտներում: Այն մասնավորապես վերաբերում է արհեստական բանականությանը, որն արդեն բարդ առաջադրանքներ է կատարում ավելի արագ և արդյունավետ, քան մարդիկ:

Արհեստական բանականության կիրառումը հսկայական օգուտներ է խոստանում մարդկությանը, բայց մյուս կողմից՝ այն բերում է բազմաթիվ վտանգներ։ Չնայած արհեստական բանականությունը գտնվում է դեռ իր զարգացման սկզբնական փուլում, սակայն վտանգները կապված են ոչ միայն մոտակա և հեռավոր ապագայի զարգացումների, այլև առկա իրավիճակի հետ։

Ներկայումս ամենամեծ վտանգը ինքնավար զենքերն են, որոնք կարող են օգտագործվել որոշակի ազգային, կրոնական և ռասայական խմբերի թիրախավորման համար, քանի որ արհեստական բանականությամբ հագեցած այս զենքերը թույլ կտան արագ բացահայտել այդ խմբերին պատկանող մարդկանց և անհրաժեշտության դեպքում ոչնչացնել նրանց:

Եվ հատկապես վտանգավոր է դրոնների օգտագործումը, որոնց ստեղծման փորձերը կարող են իրականացվել մասնավոր հաստատություններում սահմանափակ բյուջեով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում: ՄԱԿ-ի՝ անցյալ տարվա զեկույցում ասվում էր, որ Թուրքիան օգտագործել է ամբողջովին ինքնավար «Kargu-2» անօդաչու թռչող սարքերը՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ փախած զինվորներին ոչնչացնելու համար: Եվ ուշագրավ է, որ Ադրբեջանը ներկայումս ցանկանում է այդպիսի տեխնոլոգիաներ ձեռք բերել Թուրքիայից։

Հաշվի առնելով ինքնավար զենքերի հնարավոր վտանգները՝ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդները նամակներ են գրել ՄԱԿ-ին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ կանխելու ինքնավար զենքերի մշակումը, որոնք գործում են առանց մարդու վերահսկողության: Իսկ հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջին անգամ աշխարհի 70 պետություններ մարդասպան ռոբոտների վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին։ Չնայած որ մահացու ռոբոտների խնդրի շուրջ միջազգայնորեն համաձայնեցված անհրաժեշտ մեխանիզմներ, կանոններ կամ սահմանափակումներ դեռևս գոյություն չունեն, սակայն այս հարցը հրատապ լուծում է պահանջում։

Արհեստական բանականության առաջընթացը ներուժ ունի նաև ապակայունացնելու ողջ համացանցային լրատվական էկոհամակարգը, և սոցիալական ցանցերը կարող են դառնալ դրա առաջին զոհը։ Սոցիալական մեդիան կարող է լուրջ գործիք ծառայել էթնիկ, ռասայական և կրոնական փոքրամասնությունների դեմ ցեղասպանական քարոզչություն իրականացնելու համար։

Իսկ արհեստական բանականությամբ օժտված չաթ-բոտերն ընդունակ են վնասակար և նույնիսկ ցեղասպանական տեղեկատվություն տարածել։ Մեծ ռիսկ կա նաև, որ արհեստական բանականության գործիքների օգտագործմամբ կեղծ վիդեո տեսանյութերի՝ մասնավորապես դիպֆեյքերի, տարածումը կօգտագործվի ատելության խոսքի խթանման համար։

Այսպիսով, մարդկության համար հրատապ է դարձել ստեղծել համապատասխան իրավական մեխանիզմներ՝ հիմնված մարդու իրավունքների պաշտպանության և էթիկական չափանիշների վրա՝ կանխելու արհեստական բանականության կիրառմամբ ցեղասպանության և զանգվածային սպանությունների իրագործման հնարավոր վտանգները»։






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am