18.02.2014

Միջխորհրդարանային միության բրիտանական խմբի պատվիրակությունը փետրվարի 18-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բրիտանական պատվիրակությունը նաև եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացավ ՀՑԹԻ թանգարանային հավաքածուում ընգրկված հայերի կոտորածների մասին պատմող բրիտանական մամուլի արխիվային նյութերի հետ: