18.02.2015
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներին ներկայացրեց ԱՄՆ դիվանագիտական և մարդասիրական օգնության պատմությունը, նրանք շրջայց կատարեցին նաև Հուշապատի տարածքում:
Այցելության վերջում ՀՑԹԻ տնօրենը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին հանձնեց «Կլարա Բարտոն» ոսկե մեդալ: