Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Լույս է տեսել ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի «Իմ հոգու երկիր» գրքի անգլերեն թարգմանությունը


18.02.2023


Լույս է տեսել ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի՝ իր գերդաստանի պատմությունը ներկայացնող «Իմ հոգու երկիր» գրքի անգլերեն թարգմանությունը: Գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն:

Պատմական Մալաթիայից սերող Թևեքելյանների պատմությունը նման է Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գերդաստանների ոդիսականին:

Մինչև ցեղասպանությունը Թևեքելյան երկու եղբայրները՝ Սարգիսը (1855-1915) և Համբարձումը (1858-1914), իրենց ընտանիքներով ապրում և աշխատում էին միասին: Ունեին մեկ ընդհանուր գործ. կտավ էին ներկում ու սեփական խանութում վաճառում: Սարգիսն ունեցել է երկու, իսկ Համբարձումը՝ վեց զավակ:

1913 թ. Համբարձումի զավակներից Թադևոսը մեկնում է Ամերիկա՝ արտագնա աշխատանքի: Առաջին աշխարհամարտի սկզբում Թևեքելյանների ընտանիքի՝ զորակոչման տարիքի տղամարդկանց՝ Գևորգին և Թավաքալին, հաջողվում է «բեդել» կոչվող տուրքի միջոցով ազատվել զինվորական ծառայությունից: Սակայն, ավելի ուշ, Մալաթիայի հայ տղամարդկանց ձերբակալություններից անմասն չեն մնում Սարգիս և Գևորգ Թևեքելյանները (վերջինս հարում էր ՀՅԴ-ին): Նրանց երկու խմբի բաժանելով՝ տանում են Թաշդեպ և Ինդեր կոչված վայրերը և կացնահարում (Ինդերում սպանվածները Մալաթիայի երևելի հայերն էին):

Թևեքելյան ընտանիքի բոլոր կանայք իրենց երեխաների հետ բռնում են գաղթի ուղին: Լսելով հայ կանանց ու աղջիկների դեմ գործադրվող բռնությունների մասին՝ ծնողները 20-ամյա Հռիփսիմեին և 15-ամյա Հեղինեին հանձնում են թուրք հարևաններին, իսկ Հակոբին՝ մի քուրդ կնոջ:

Ալմալօղլու կոչվող վայրում իննամյա Մանվելը կորցնում է հարազատներին: Նրան մի թուրք պաշտոնյա իր տուն է տանում և որոշ ժամանակ պահում նկուղում, քանի որ «գյավուր» թաքցնելու համար խստագույն պատիժ էր սահմանված: Թուրք պաշտոնյայի կարգադրութամբ՝ Մանվելին կերակրում են, հագուստ տալիս և դրա դիմաց մանր տնային գործեր հանձնարարում: Փետրվարյան մի ցուրտ առավոտ թուրքերի տներում խուզարկություններ են սկսվում: Թուրք պաշտոնյան Մանվելին իջեցնում է հորի մեջ, ծածկում ծղոտով ու լաթերով: Ոստիկանները, կասկածելի ոչինչ չգտնելով, հեռանում են: 12 ժամ հորում մնացած Մանվելին դուրս են բերում գրեթե կիսամեռ: Թուրքը, օղիով շփելով երեխայի ցրտահարված մարմինը, փրկում է նրան: Որոշ ժամանակ անց Մանվելին հանձնում է ամերիկյան մի որբանոց: Բաժանումը հուզիչ է լինում. էֆենդին ամուր գրկում է Մանվելին, շոյում գլուխը, համբուրում այտերը և ականջին շշնջում. «Ես հայ եմ, որդիս, ոչ ոք չգիտի այդ մասին, չմոռանաս ինձ, հիշիր քո աղոթքներում...»:

Մանվելը որբանոցի երեխաների հետ տեղափոխվում է Սիրիա, ապա՝ 1922 թ.՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք, որտեղ գտնում է քրոջը՝ Հեղինեին:

1916 թ. ամռանը 16-ամյա Հակոբին հաջողվում է փախչել քրդական միջավայրից: Մալաթիայում գտնում է քրոջը՝ Հռիփսիմեին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև Գևորգի որդի Հայկազին: Շուտով հայտնի է դառնում, որ ԱՄՆ-ից Թադևոսը վերադարձել և միացել է Սեբաստացի Մուրադի ջոկատին, սակայն նրան տեսնել այդպես էլ չի հաջողվում. 1916 թ. աշնանը Թադևոսը զոհվում է: 1920 թ. Հայկազ, Հակոբ և Հռիփսիմե Թևեքելյանները տեղափոխվում են Սիրիա, ապա՝ ԱՄՆ:

Այսպիսով, Թևեքելյան գերդաստանի 16 անդամներից ցեղասպանությունից փրկվել են միայն հինգ երեխաները:

1946 թ. սկիզբ է դրվում ցեղասպանությունից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի հայրենադարձությանը: Առաջին քարավանը նավով Եգիպտոսից հասնում է Բաթում, որի մեջ էր նաև Մանվել Թևեքելյանը՝ քրոջ Հեղինեի և նրա ընտանիքի հետ: Ավելի ուշ նրանք հաստատվում են Լենինականում (այժմ՝ Գյումրի):

Խորհրդային Հայաստանում լույս տեսնող «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում 1960 թ. տպագրված մի հայտարարության մեջ, որի հեղինակը բոստոնաբնակ Հայկազ Թևեքելյանն էր, տեղեկացնում էր, որ Եղեռնից հրաշքով փրկվել և ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում են հաստատվել Թևեքելյան գերդաստանից Հռիփսիմեն, Հակոբը և Հայկազը: Հայոց ցեղասպանությունը վերապրած Թևեքելյան ընտանիքի անդամները միմյանց հանդիպում են Երևանում՝ 1962 և 1967 թվականներին:

Գեղարվեստական շնչով ներկայացված այս վավերագրությունը, կարծում ենք, արձագանք կգտնի յուրաքանչյուր ընթերցողի սրտում:

Նշենք, որ գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները վաճառվում են Հայոց ցեղասպանության թանգարանի գրախանութում:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am