Նորություններ |
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԱՐԱՏԻ ՍՏՈՐՈՏԻՆ» ՄԵԴԻԱ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ. ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՄԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է
18.03.2015
Մարտի 18-ից 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:
Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման, ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ:
«Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ է:
Յուրաքանչյուր հայի ընտանիք ունի պատմություն. ցեղասպանության պատմությունը բոլորին է վերաբերում և հենց այդ պատճառով հարցը արդիական է յուրաքաչյուրի համար»,-հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ելույթ ունենալով «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա կոնֆերանսում:
Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ այսօր էլ` հարյուր տարի անց, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանությունը չի ավարտվել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ճանաչվել և դատապարտվել:
«Միջազգային պայքար պետք է տանել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործության դեմ: Մենք ցեղասպանության մասին խոսում ենք, ոչ թե այն պատճառով, որ հաճելի է մեզ, այլ որպես ազգ, որ վերապրել է ցեղասպանությունը, օգնել միջազգային հանրությանը` պահել հարցը ուշադրության կենտրոնում:
Այսօրվա Թուրքիան շարունակում է ժխտել հարյուր տարի առաջ կատարված հանցագործությունը: Դա թշնամական քաղաքականություն է: Թշնամական վերաբերմունքը նա ցուցադրում է միջազգային բոլոր կազմակերպություններում և պաշտպանում հակահայկական բոլոր նախաձեռնությունները, որը իրականացնում է Ադրբեջանը: Ցեղասպանության պատմությունը չի վերջացել, քանի որ այսօր էլ այդ հանցագործությունը կրկնվում է: Հենց դա է պատճառը, որ մենք պետք է շարունակենք այդ թեմայով խոսել, քննարկել»,- ասաց Սարգսյանը:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|