18.04.2023
Սիրելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ ս.թ. ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա
«Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել... Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ հերթական և այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը:
Ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման քաղաքականությանը ինչպես հատուկ այդ նպատակի համար բացված պետական որբանոցներում, այնպես էլ իսլամական ընտանիքներում: Այն գլխավորապես հիմնված է բռնի իսլամացված, ապա հայկական ինքնությանը վերադարձած հայ երեխաների անտիպ և տպագիր հուշագրությունների վրա:
Հայերեն և անգլերեն երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է հարուստ լուսանկարային, հուշագրական նյութ՝ 9 խորագրի շրջանակում: Հայոց ցեղասպանության ընթացքում իրագործված բռնի տեղափոխումից զատ՝ առանձին խորագրով ներկայացվում են նաև երեխաների՝ պատմության ընթացքում տեղի ունեցած բռնի տեղափոխության այլ դեպքեր:
Ցուցադրությունը թեմատիկ առումով բացառիկ է. առաջին անգամ շրջանառվում է եզակի փաստագրական նյութ:
Սիրով հրավիրում ենք՝ ներկա գտնվելու բացմանը:
Ցուցադրության բացմանը կնախորդի (ժամը 14:00-ին) ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2022 թ. ՀՑԹԻ կատարած աշխատանքների արդյունքները:
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱԳՐԵՐԸ.
1. ԵՐԵԽԱՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
CHILDREN AS TARGET OF GENOCIDE: RAPHAEL LEMKIN AND THE UNITED NATIONS' GENOCIDE CONVENTION
2. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՍԼԱՄԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
HISTORICAL BACKGROUND OF THE ISLAMIZATION OF CHILDREN IN THE OTTOMAN EMPIRE
3. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
IDEOLOGICAL REASONS OF THE TURKIFICATION OF ARMENIAN CHILDREN
4. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
ORDERS AND DECISIONS FOR THE FORCIBLE TRANSFER OF ARMENIAN CHILDREN
5. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑՆԵՐՈՒՄ
THE TURKIFICATION OF ARMENIAN CHILDREN IN STATE ORPHANAGES
6. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
THE TRANSFER OF CHILDREN INTO MUSLIM FAMILIES
7. ԴԻՄԱԴՐԵԼՈՎ ԲՌՆԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ.
ԱՆԹՈՒՐԱՅԻ, ՄԱՐԴԻՆԻ ԵՎ ԱԴԱՆԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑՆԵՐԸ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ
RESISTING FORCEFUL TURKIFICATION:
THE TURKISH ORPHANAGES OF ANTOURA, MARDIN, AND ADANA IN THE MEMOIRS OF ARMENIAN ORPHANS
8. ՎԵՐԱԴԱՐՁ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ
RETURN TO IDENTITY
9. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐ
OTHER CASES OF FORCIBLE TRANSFER