18.06.2014

Հունիսի 17-ին Գերմանիայի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայիկո Թիջերը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկները դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Գերմանացի գնդապետը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: