Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ԿԱՐԵՆ ՄԱՐԻԱ ՊԵՏԵՐՍԵՆ` «ԷՄԱՈՒՍ» ՈՐԲԱՆՈՑԻ ՊԱՀԱՊԱՆԸ






Կարեն Մարիա Պետերսեն
Հայոց ցեղասպանությանն ականատես եղան մեծ թվով միսիոներներ, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայ կանանց և երեխաների փրկության գործին: Նրանց թվում էին նաև սկանդինավյան միսիոներական առաքելության մի շարք նվիրյալներ: Խոսքը մասնավորապես դանիական ավետարանական կազմակերպության` «Կանանց առաքելության աշխատողներ»-ի` ԿԱԱ-ի (Kvindelige Missions Arbejdere, KMA) մասին է, որը հիմնադրվել էր 1900 թ. Կոպենհագենում: Կազմակերպության կարգախոսն ամբողջապես բնութագրում է նրա գործունեության նպատակը` «Կանանց համար աշխատող կանայք»: «Կանանց առաքելության աշխատողներ»-ի ստեղծման ոգեշնչման հիմնական աղբյուրը 1894 թ. հիմնադրված շվեդական ԿԱԱ-ն էր, ինչպես նաև դանիական վերածննդի ժամանակակից շարժումները` Ներքին առաքելությունը և այսպես կոչված Միջազգային բողոքականը, որի նպատակն էր աշխարհ բերել Ավետարանը և լուսավորությունը: Կազմակերպության ձևավորման համար կարևոր ազդակ հանդիսացավ նաև 1890-ականների առաջին կեսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած աբդուլհամիդյան կոտորածները:

Սկզբնական շրջանում դանիական առաքելությունը կենտրոնացած էր կոտորածներից տուժած հայության օրհասական վիճակի մասին տեղեկատվության տարածմամբ, ինչպես նաև Բիթլիսում, Վանում, Մուշում, Խարբերդում, Կոստանդնուպոլսում` ամերիկյան և գերմանական հոգածության ներքո գտնվող հայ որբերի խնամքով: Սակայն, շուտով նրանք հասկացան, որ կարիք ունեն սեփական որբանոցի և տեղում գործող միսիոներների: Այսպիսով, 1902-1903 թթ. Խարբերդի նահանգի Մեզրե գյուղում հիմնվեց «Էմաուս» դանիական որբանոցը:

«Կանանց առաքելության աշխատողներ»-ի կողմից Խարբերդում միսիոներական առաքելության ուղղարկված մի շարք միսիոներուհիներից մեկը Կարեն Մարիա Պետերսենն էր, ով 1909 թ. նշանակվեց «Էմաուս» որբանոցի տնօրեն: Պետերսենը ծնվել է 1881 թ. Դանիայի Նյուկոբինգ քաղաքում, միջին խավի ընտանիքում: Թեև, նրա մասին մեզ շատ քիչ բան է հայտնի, այնուամենայնիվ, գիտենք, որ Մարիան իր կյանքի երիտասարդ տարիները նվիրել է հայ կանանց և երեխաների փրկությանը: Իսկ պատերազմի վերջին շրջանում նա որդեգրել է մի փոքրիկ հայ աղջկա, ում անվանել է Հույս:

Ինչպես մի շարք միսիոներներ, Պետերսենը ևս ականատես եղավ 1915 թ. Հայոց ցեղասպանությանը, արձանագրեց կարևոր վկայություններ վայրագությունների մասին և փրկեց շատ կյանքեր: Կանխազգալով «Էմաուս»-ին սպառնացող մոտալուտ վտանգը` Մարիան հոգացել էր նաև իր խնամքի ներքո գտնվող երեխաների և կանանց ամենաանհրաժեշտ կարիքները` սնունդ և հագուստ:

Նա մեկն էր շատերից, ով ամեն գնով կարողացավ թույլտվություն ստանալ «ուղեկցել» իր հարազատ հայ ժողովրդին աքսորի ճանապարհին և դարձավ նրանց գողգոթայի ականատեսը: Իր օրագրերում Պետերսենը նկարագրում է իր հոգեվիճակը` նշելով, որ տևական ժամանակ նույնիսկ կորցրել էր ապրելու ցանկությունը. «… Շատերը, հատկապես աղքատ թաղամասերում, չէին ուզում հավատալ, որ այդ ամենը լուրջ է: Նրանք չեն ուզում գնալ, լացում են և աղաչում` «թողե´ք մեզ այստեղ մահանալ», բայց նրանք այլևս տուն չունեն և ստիպված գնում են մյուսների հետևից… «Մենք վերցրել ենք մեր խաչը և գնում ենք Հիսուսի հետևից»… «Մենք գնում ենք մահվանն ընդառաջ` աղոթե´ք մեզ համար»… Նրանց այս խոսքերից մեր սրտերը կարծես պայթում էին այն մտքից, որ տեսնում ենք այս ողջ դժբախտությունը, բայց չենք կարողանում որևէ բան անել…»:

Ականատես լինելով հայերի տեղահանություններին` Պետերսենը կարողացել է հավաքագրել մի շարք վկայություններ 1915 թ. վերապրողներից, սակայն նրա օրագրերն ամբողջապես չեն պահպանվել, միայն մի քանի հրապարակումների տեսքով, որոնք տեղ են գտել դանիական ԿԱԱ-ի արխիվներում:

1920 թ. հրատարակություններից մեկում Պետերսենն անդրադարձել էր օսմանյան իշխանությունների կողմից Մեզրեում տեղադրված պաստառին, որը լիարժեք բացահայտում էր հայահալած քաղաքականությունը` «Յուրաքանչյուր ոք` կլինի մահմեդական կամ քրիստոնյա, ով իր տանը կթաքցնի հայի, կկախվի իր իսկ տան դռնից, իսկ տունը կայրվի և կվերածվի մոխրակույտի»:

Մեկ այլ` 1932 թ. հրատարակությունում Մարիան մանրամասն և պատկերավոր ներկայացնում է Խարբերդի հայության ճակատագիրը, նրանց տեղահանությունն ու կոտորածը, հայ ժողովրդի մշակույթի և կրոնի ոչնչացումը` «Հոկտեմբեր 1915 թ.: Զբոսանք տեղահանության ընթացքում… Մենք շեղվեցինք գլխավոր ճանապարհից, երջանիկ էինք արևի լույսից և ուժեղ թարմ օդից: Սակայն, շուտով մեր ուրախությունը խաթարվեց կմախքների, թարփ փորված գերեզմանների և դաշտերում ցրված ոսկորների դաժան տեսարանով… Գյուղերում ոչնչացնում են բոլոր եկեղեցիները: Դժվար է տապալել դարավոր պատերը, բայց դրանք պետք է փլուզվեն: Քրիստոնեության բոլոր նշանները պետք է անհետանան…»:

Մարիա Պետերսենը ոչ միայն իր հիշողություններում է նկարագրել հարազատ Խարբերդը, այլ անմահացրել է այն նաև նկարներով: Դրանցից ամենախոսունը 1917 թ. նկարված «Մեզիրե» («Mezire») կտավն է, որում պատկերված է Մազրեի համայնապատկերը: Կտավում երևում են Խարբերդի ոսկյա հարթավայրերը, Ծովք (Գյոլջուկ, այժմ` Հազար) լիճը, դանիական, գերմանական որբանոցները, Եղեգի գյուղը, հայտնի Ֆաբրիկատորյան եղբայրների ֆաբրիկայի շենքը: Կարելի է ասել, կտավում Պետերսենն արտացոլել է Խարբերդի հայկական միջավայրը, որն այդքան հարազատ էր դարձել նրան:

«Կանաց առաքելության աշխատողներ»-ի գրեթե բոլոր նվիրյալները պատրաստակամ էին վերադառնալ և իրենց գործունեությունը շարունակել պատերազմից հետո, սակայն Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժման վերելքը խոչընդոտեց նրանց նպատակներին: Այդպիսով, Կարեն Մարիա Պետերսենն իր ԿԱԱ-ի շրջանակներում իր առաքելությունը շարունակեց Սիրիայում և Լիբանանում` նվիրվելով հայ գաղթականների խնամատարության գործին:





Ինեսա Ստեփանյան
ՀՑԹԻ կրտսեր գիտաշխատող






Կարեն Մարիա Պետերսենի նկարած «Մեզիրե» («Mezire») կտավը
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հավաքածու, նվիրատու՝ Հրայր-Մկրտիչ Սրապյան


«Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության (ԿԱԱ) առաջին կոմիտեն, Նորվեգիա, XX դարի սկիզբ


Մարիա Յակոբսենը և Կարեն Մարիա Պետերսենը, Գյոլջուկ լիճ, 1910 թ.


ԿԱԱ-ի (KMA) 1920 թ. հունվարի առաջին համարը, որում զետեղվել է Պետերսենի նյութը


«Էմաուս» դանիական որբանոցի սաները


«Էմաուս» դանիական որբանոց


«Էմաուս» դանիական որբանոց


Հայ բնակչության բռնագաղթի տեսարան


Խարբերդից տարհանված 5000 հայ երեխաների խումբը, 1922 թ.


Խարբերդի համայնապատկերը


Տեսարան Խարբերդից


Տեսարան Խարբերդից


Մեզրեի կենտրոնական քոլեջը


Լիբանանի գաղթականական ճամբար, 1917-1939 թթ.


Լիբանանի գաղթականական ճամբար, 1917-1939 թթ.


Հալեպի զորանոց, որ հետագայում վերածվել է գաղթակայանի, 1918 թ.







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am