18.09.2015
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ֆրանսահայ Ժորժ Կևորկյանի «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև մուսալեռցիների կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը գրքի հեղինակին պարգևատրվեց «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալով: Կևորկյանի գրքում Մուսալեռան հերոսամարտի վերաբերյալ բացառիկ բացառիկ արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր կան, որոնք հայերեն հրապարակվում են առաջին անգամ:
Նախատեսվում է Այնճարում բացել թանգարան՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտին: Հայկ Դեմոյանը ապագա թանգարանի համար մուսալեռցիներին նվիրեց ֆրանսիական «Իլյուստրասիոն» և «Միրրոր» պարբերականների 1915 թվականի հոկտեմբեր ամսվա երկու համարներ, որտեղ, դեպքերից մեկ ամիս անց, հրապարակվել են լուսանկարներ մուսալեռցիների տարհանումից:
Հայկ Դեմոյանը ներկայացրեց նաև Ֆրանսիայի վիցե-ադմիրալ Լյուի Դարտիժ դե Ֆուրնեի հուշերը՝ հրատարակված 1914-1916 թվականներին, որտեղ նա երկու էջով անդրադարձել է նաև Մուսալեռան ինքնապաշտպանությանը: «Մուսալեռցիներն իրենց երեխաներին սավաններում բարուրած՝ ձեռքից ձեռք փոխանցում էին ֆրանսիացի նավաստիներին: Այդ երեխաներն այն ժամանակ չգիտեին, որ Մովսեսի նման վերածնվում են ջրից»,-գրել է ֆրանսիական նավատորմի հրամանատարը: