Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ


18.09.2023


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը: «Այս թեմայով գիտաժողով հայակական իրականության մեջ առաջին անգամ է իրականացվում: Ցավոք, անցյալում տեղի ունեցած իրադարձությունները այժմ էլ արդիական են և այսօրեական: Այն ինչ կատարվում է ներկայումս Արցախում մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանության տարիներին համակենտրոնացման ճամբարներում հայերին բաժին հասած ճակատագիրը: Սակայն մենք հույս ունենք, որ արցախահայությունը չի արժանանա սեփական հողում ցեղասպանվելու ճակատագրին»,– նշեց նա: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը:

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ․ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ» խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ցուցադրության կազմակերպման խորհրդատու, ՀԳՊԱ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարչության ամբիոնի վարիչ, դոցենտ, արվեստագիտության թեկնածու Վահե Գասպարյանը, հայտնի նկարիչներ և այլք:

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում հայերի դեմ շարունակական հալածանքները, համիդյան կոտորածները, Հայոց ցեղասպանությունն ու դրա ծանր հետևանքներն ամրացան հայ ժողովրդի հավաքական և պատմական հիշողության մեջ: Այս ամենը խոր ապրումների և մտորումների պատճառ դարձան՝ իրենց արտահայտությունը գտնելով նաև արվեստում (կերպարվեստ, մոնումենտալ արվեստ, երաժշտություն, թատրոն, կինո ևն):

Հայոց ցեղասպանությունը վերապրած և աշխարհով մեկ սփռված հայերից ու նրանց ժառանգներից շատերը դարձան վրձնի վարպետներ՝ բազմաթիվ արժեքավոր գործեր նվիրելով Մեծ եղեռնի թեմային: Համազգային ցավի գույներն արտացոլվեցին հայ ականավոր այնպիսի գեղանկարիչների գործերում, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Եղիշե Թադևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Վանո Խոջաբեկյանը, Սարգիս Խաչատուրյանը, Արշակ Ֆեթվաջյանը, Էդգար Շահինը, Երվանդ Քոչարը, Հակոբ Կոջոյանը, Լևոն Թյույունջյանը, Հարություն Կալենցը, Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), Փափազը (Հակոբ Փափազյան), Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը, Սուրեն Սաֆարյանը, Գայանե Խաչատուրյանը և տասնյակ այլ գեղանկարիչներ:

Այս ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուում պահվող ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի նկարիչների գործեր: Ընտրվել են ցեղասպանության միայն մեկ դրվագը՝ հայերի բռնի տեղահանության ընթացքն ու հետևանքները ներկայացնող հայ և օտարազգի գեղանկարիչների գործերը: Ցուցադրված են հունգարացի գեղանկարիչ Գեռո Դադայի, ռուս Կոնստանտին Իստոմինի, ֆրանսիացի Ժան-Լուի Ֆորանի, ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան), ստամբուլահայ Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), լիբանանահայեր Րաֆֆի Թոքատլյանի և Ռաֆֆի Ետալեանի, բելգիահայ Սամվել Ասլանյանի, ֆրանսահայ Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի և այլ արվեստագետների գործեր: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված է 26 արվեստագետի 33 գործ, որից 19-ը գեղանկարներ են, 14-ը՝ գրաֆիկական աշխատանքներ:

Միջազգային գիտաժողովն ու ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում են Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2024 թ. ապրիլի 20-ը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am