Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՏՈՒՓ ԽՏԱՑՐԱԾ ԿԱԹՆ ՈՒ ՋԵԿԻ ԿՈՒԳԱՆԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

18.11.2016


Ամերիկացի հայտնի դերասան Չարլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Փոքրիկը» ֆիլմը, որում հանդես է գալիս 5 տարեկան Ջեկի Կուգանը, ընդգրկվել է համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Սակայն քչերը գիտեն, թե փոքրիկն ինչ դեր է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երեխաների փրկության գործում։

Չարլի Չապլինի «Փոքրիկը» կինոժապավենն իր տեղը գրավեց համաշխարհային կինոյում, իսկ ֆիլմի գլխավոր հերոս Ջեկի Կուգանն էլ իր դերն ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայ մանուկների փրկության գործում։ «Չարլի Չապլինը փոքրիկ Ջեկիին առաջին անգամ տեսել է թատրոնի բեմում։ Տղայի խաղն այնքան է հիացրել նրան, որ որոշել է նկարահանել իր «Փոքրիկը» ֆիլմում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Աստղիկ Եդիգարյանը։

«Փոքրիկը» ֆիլմի էկրանավորումից հետո Ջեկին հանրաճանաչ դարձավ` իր խաղով ու մանկական գրավչությամբ գերելով ամերիկացիներին։ Այն ժամանակ արդեն ստեղծվել էր Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն, որն օգտվեց փոքրիկի համբավից ու նրան ներգրավեց բարեգործական գործունեության մեջ։

«ԱՄՆ-ի ողջ տարածքում Կուգանի մասնակցությամբ ստեղծվեցին հագուստի և «Նեսթլե» կաթնամթերքի հավաքման կետեր, որտեղ փոքրիկ Ջեկիի կանչով հազարավոր ամերիկացի երեխաներ օգնություն էին բերում», — ասաց Եդիգարյանը։ Նրա խոսքով` այդ գործում կարևոր դեր խաղաց Ջեկիին վստահելու գործոնը։ Եթե չլիներ փոքրիկը, միայն կոմիտեի ուժերով գուցե հնարավոր չլիներ այդքան օգնություն հավաքել կարճ ժամանակահատվածում։

1925 թվականին օգնությունը նավով տեղափոխվեց Հունաստան, որտեղ հանգրվան էին գտել հայ հազարավոր որբուկները։

«Ջեկին հայ և հույն երեխաներին անձամբ բաժանեց օգնությունը, որը հավաքվել էր հետևյալ կարգախոսով` «մեկ տուփ խտացրած կաթը կարող է մեկ երեխայի կյանք փրկել»», — պատմեց Եդիգարյանը։

Թանգարանում պահվող լուսանկարը վկայում է, որ Հունաստանից վերադառնալուց հետո Ջեկիին ընդունել է Նյու Յորքի քաղաքապետը։

Բազմաթիվ հրապարակումներից կարելի է հասկանալ, որ անկախ այն հանգամանքից, որ Ջեկիի հայրն է մտածել նրան բարեգործության մեջ ներգրավելու մասին, այնուհանդերձ տղան հաճույքով է զբաղվել այդ գործով` խորապես գիտակցելով, որ երեխաների կյանք է փրկում։

Ցեղասպանությունից փրկված հայերին օգնություն ցուցաբերելու համար Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն ստեղծվել էր Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի առաջարկով։

Սկզբում այն կոչվում էր Հայերի օգնության կոմիտե, 1915 թվականի նոյեմբերին ստացավ «Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտե» անվանումը և չորս տարի անց` 1919 թվականին, ԱՄՆ Կոգրեսի որոշմամբ` վերանվանվեց Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտե։

Կոմիտեի հիմնադիրներից են նաև Քլիվլենդ Դոջը, Ջեյմս Բարտոնը, Չարլզ Քրեյնը և ուրիշներ։ Կոմիտեի հետ համագործակցել են բազմաթիվ միսիոներներ։ Գործել է մինչև 1930 թվականը և 15 տարվա գործունեության ընթացքում անգնահատելի աշխատանք է իրականացրել` հարյուրավոր երեխաների կյանք փրկելով։

Լաուրա Սարգսյան, Sputnik





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am