18.11.2015
Նոյեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:
Կիբերանվտանգության անվանի մասնագետը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, անմար կրակի մոտ ծաղիկներ դրել, հարգել անմեղ նահատակների հիշատակը:
Այնուհետև Եվգենի Կասպերսկին շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում, ծանոթացել թանգարանի ցուցադրությանը:
Եվգենի Կասպերսկին գրառում է թողել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, Հիշատակի ծառուղում եղևնի է տնկել:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Եվգենի Կասպերսկուն ՀՑԹԻ հրատարակություններից է նվիրել:
Նոյեմբերի 17-ին Եվգենի Կասպերսկին պարգևատրվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակով: