Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՖԱՅԵԶ ԷԼ-ՂՈՒՍԵՅՆ
Ծննդյան 140-ամյակի կապակցությամբ


18.11.2023


«Հրատարակելով այս գիրքը՝ նպատակ եմ ունեցել հերքել իսլամին ու մուսուլմաններին ուղղված բոլոր ամբաստանություններն ու մեղադրանքները և փաստել, որ այն, ինչ իրագործվեց հայության նկատմամբ, վերագրվում է «Իթթիհադ վե Թերաքի» կոմիտեի անդամներին. նրանք թուրքական պետության ղեկը ձեռքն առած այն բացառապես ծառայեցրեցին իրենց ազգային մոլեռանդությանը՝ նախանձելով հայերին: Իսլամը մեղսակից չէ նրանց գործերում»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ արաբալեզու սկզբնաղբյուրների շարքում առանձնահատուկ դեր ունեն Սիրիայի Հաուրանի շրջանի բեդվին Սալլութ ցեղի առաջնորդի որդի, փաստաբան Ֆայեզ Էլ-Ղուսեյնի (1883–1968) վկայությունները, որոնք ծանրակշիռ են ոչ միայն փաստերի ներկայացմամբ, այլ նաև երիտթուրքական կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության պատճառների ուսումնասիրության, հայերին սպանելու ձևերի ու մեթոդների, ինչպես նաև մի շարք կարևոր այլ հանգամանքների լուսաբանման առումով:

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Ֆայեզ Էլ-Ղուսեյնը երեքուկես տարի եղել է Խարբերդ նահանգի Մալաթիայի գավառի Քյախթայի գավառակի կառավարիչ (կայմակամ), այնուհետև փաստաբանական գործունեություն է ծավալել Դամասկոսում, որպես Հաուրանի ներկայացուցիչ ընտրվել է տեղի Գլխավոր խորհրդի (Խորհրդարան), ապա նույն խորհրդի հանձնաժողովի անդամ:

1915 թ. հուլիսին Ֆայեզ Էլ-Ղուսեյնը Դամասկոսում Ջեմալ փաշայի հրամանով ձերբակալվել է հակաթուրքական քարոզչության մեղադրանքով, սակայն նախանշված աքսորավայր՝ Էրզրում, չի հասել, հարկադրաբար մնացել է Դիարբեքիրում մինչև 1916 թ. փետրվար ամիսը, որտեղից դիմել է փախուստի: Մեծ դժվարություններով հասել է Դեր Զոր, ապա՝ Բասրա, որտեղից էլ՝ Հնդկաստան։

Հենց այդ դեգերումների ընթացքում Ֆայեզ Էլ-Ղուսեյնը հանդիպել է հայ գաղթականներին, ծանոթացել նրանց անօգնական ու ողբերգական վիճակին, հայերի թեմայով զրուցել բազմաթիվ թուրք պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաև անվանի մարդկանց հետ։ Հայերի ողբերգությունը ցնցել է Ֆայեզ Էլ-Ղուսեյնին, ում համար անհասկանալի էր հայերի հետ պատահածի պատճառը։

Աքսորի ճանապարհին իր տեսածի և շուրջ վեցուկես ամիս քաղաքում գտնվելու ընթացքում ձեռք բերած հավաստի վկայությունների հիման վրա գրել է իր «Ջարդերը Հայաստանում» գրքույկը՝ նշելով, որ իր տեսածն ու լսածը հայերի հետ տեղի ունեցածի մի փոքր մասն է միայն:

Ֆայեզ Էլ-Ղուսեյնը փաստում էր, որ թուրքերի կողմից ամենայն վայրագությամբ իրականացրած զարհուրելի ոճրագործությունը հակասում է իսլամական շարիաթին, իսլամի հիմնադրույթներին: Նա գրում էր, որ մուսուլմանները պետք է ձերբազատվեն այդ կառավարությունից, որը հրամայում էր ոչնչացնել անմեղ կանանց, երեխաներին ու ծերերին, հակառակ պարագայում նրանք մեղսակից են դառնում մի հանցագործության, որի նախադեպը չի արձանագրել պատմությունը, որևէ ազգ նման կերպ չի գործել անգամ միջնադարյան խավար ժամանակներում:

Նա ականատես է եղել, թե ինչպես էին թուրքերն հայերի բնաջնջմանը զուգահեռ յուրացնում նրանց ունեցվածքը, իջեցնում եկեղեցիների խաչերը, իսկ եկեղեցիները վերածում էին պահեստների, հայկական արժեքավոր գրքերը վաճառում էին, կամ էլ նրանց էջերով նպարեղեն էին փաթեթավորում: Հեղինակը, գիտակցելով իր գործի կարևորությունը, գրքի առաջաբանում նշում է. «Մտածեցի այս գիրքը հրատարակել և դրանով իսկ ծառայել ճշմարտությանն ու թուրքերի կողմից հալածված ժողովրդին»:

Փաստաբանի մասնագիտությունը պարտավորեցրել է Ֆայեզ Էլ-Ղուսեյնին դեպքերը ներկայացրել առավել ճշգրտությամբ, իսկ տեղեկությունների փոխանցման հարցում առաջնորդվել «հավաստի աղբյուրների վրա», ինչն ավելի արժանահավատ ու կարևոր է դարձրել նրա վկայությունները:

Գրքույկն իսկապես շատ արագ տարածում է գտել. թարգմանվել, հրատարակվել, վերահրատարակվել է տարբեր լեզուներով և վերնագրերով՝ «Ջարդերը Հայաստանում», «Մարտիրոսացած Հայաստան», «Մի արաբ մուսուլմանի վկայությունը հայերի անմեղության և կոտորածների վերաբերյալ», «Հերոսական հայութեան անցեալէն» և այլն: Առաջին անգամ լույս է տեսել արաբերեն (Բոմբեյ, 1917 թ.): Հետագայում այն մի քանի անգամ վերահրատարակվել ու թարգմանվել է տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն (Ժնև, 1917 թ.) անգլերեն՝ (Լոնդոն, 1917 թ. և Նյու Յորք, 1918 թ.), գերմաներեն՝ (Ցյուրիխ, 1918 թ. և Պոտսդամ 1922 թ.), իսպաներեն՝ (Լոնդոն, 1918 թ.), իտալերեն (Միլան, 2004 թ.), ռուսերեն՝ (Մոսկվա, 2007 թ.), պարսկերեն՝ (Լոս Անջելես, 2016 թ.), թուրքերեն՝ (Ստամբուլ, 2019 թ.): Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում կազմվել է Ֆայեզ Էլ-Ղուսեյնի հուշագրության թարգմանությունների ծավալուն ժողովածուն: Արաբերեն բնագիրը վերահրատարակվել է մի քանի անգամ՝ Բեյրութում 1988 թ., Հալեպում 1991 թ., եգիպտական «Արև» հանդեսի արաբերեն տարբերակի հավելվածում 2003 թ., Դամասկոսում 2014 թ.: Գիրքն անգլերենից թարգմանվել է հայերեն և տպագրվել 1920 թ. Սպահանում, 2017 թ. արաբերենից թարգմանվել և ծանոթագրություններով հրատարակվել է Դամասկոսում, 1965 թ. ֆրանսերենից թարգմանվել և հրատարակվել է արևմտահայերեն:

Գրքի տարբեր լեզուներով տպագրումը հանրության լայն շրջանակներին հասանելի է դարձրել Հայոց ցեղասպանության պատմության կարևոր դրվագները: Ֆայեզ Էլ-Ղուսեյնի վկայությունները կարևորվում են նաև այն առումով, որ վերջինս իսլամական հասարակության ներկայացուցիչ էր, իսլամական օրենքների գիտակ, հավատացյալ մուսուլման, որը գտնում էր, որ թուրքերի իրականացրած ոճիրները դեմ են իսլամական օրենքներին և կրոնին:

* * *

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Սիրիայի կարճատև անկախության շրջանում (1918-1920 թթ.) Ֆայեզը վերադառնում է Դամասկոս՝ զբաղեցնելով Սիրիայի թագավոր Էմիր Ֆեյսալ իբն Հուսեյնի անձնական քարտուղարի պաշտոնը: 1920 թ. Սիրիայում ֆրանսիական մանդատի հաստատումից հետո աշխատել է Դամասկոսի դատական մարմիններում, թոշակի անցնելուց հետո զբաղվել փաստաբանի իր մասնագիտությամբ, 1939 թ. Դամասկոսում հրատարակել է «Իմ հիշողությունները արաբական հեղափոխության մասին» գիրքը, որտեղ որոշ մանրամասներ է հաղորդում Դիարբեքիրում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև որոշ տվյալներ՝ Բիթլիսում և Սեբաստիայում տեղի ունեցող հայերի բռնագաղթի և բնաջնջման մասին:

Ֆայեզ Էլ-Ղուսեյնը հայերի նկատմամբ իրականացրած երիտթուրքական գործողությունները բնորոշել է որպես հանցագործություն: Նրա վկայություններում հանդիպում ենք հետևյալ ձևակերպումները՝ «հայերի տեղահանություն՝ ոչնչացման նպատակով», «կառավարությունը ձեռնարկեց հայերի կոտորածը, կուսակալներին հրամայեց ոչնչացնել հայերին», «մի պաշտոնյայի հանձնարարված էր ղեկավարել հայերի բնաջնջման գործը» և այլն: Նման իրավական շեշտադրումներով նա ընդգծել է ցեղասպանության ծրագրված և համակարգված լինելու փաստը, ահա այս ձևակերպումներն են, որ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կոնվենցիայում միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանում են ցեղասպանություն եզրույթը:

Ֆայեզ Էլ-Ղուսեյնը՝ որպես լավ կրթություն ստացած քաղաքացի և մարդասեր, գիտակցում էր պատերազմի ավարտից հետո իր հայաջինջ քաղաքականության համար թուրքական կառավարության պատասխանատվության անհրաժեշտությունը, և իր և իր նման ականատեսների պարտքն էր համարում տեղեկացնել հանրության լայն շրջանակներին տեղի ունեցած հանցագործության մասին և փորձել կանխել հետագա ցեղասպանությունները:

* * *

Ի նշան հայ ժողովրդի երախտագիտության Ֆայեզ Էլ-Ղուսեյնի գերեզմանից բերված հողի սափորն 2004 թ. ամփոփվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ և տեղադրվել է նրա հուշատախտակը:


Նարինե Մարգարյան, պ.գ.թ
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի վարիչ, ՀՑԹԻ գիտքարտուղար


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am