Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ


19.02.2025


Որբահավաք և որբախնամ գործունեությունից բացի Հովհաննես Թումանյանը նախաձեռնում և կյանքի է կոչում մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած այլ խնդիրների լուծմանը:

1918 թ. մարտին Հովհ. Թումանյանի նախագահությամբ ստեղծվում է Հայոց հայրենակցական միությունների միությունը: Վերջինս, իր շուրջը կենտրոնացնելով հայկական մի շարք գավառներում մինչ այդ ստեղծված հայրենակցական միությունների գործունեությունը, ծավալուն աշխատանքներ է իրականացնում հանգանակություններ կազմակերպելու, հայ գաղթականությանը նյութական օգնություն տրամադրելու, ինչպես նաև հարևան ազգերի (այդ թվում՝ «մուսուլմանների») հետ հայության խաղաղ գոյակցությունն ապահովելու գործում: Հայոց հայրենակցական միությունների միության և Հայ գրողների ընկերության անունից Հովհ. Թումանյանը բազմաթիվ կոչեր է հղում աշխարհի տարբեր պետությունների խորհրդարաններին, ակադեմիաներին, համալսարաններին, գիտական ընկերություններին՝ նկարագրելով հայ ժողովրդի ծանր վիճակը, խնդրելով բարոյական ու նյութական օգնություն:

1918 թ. հոկտեմբերի 31-ին՝ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունից և Մուդրոսի զինադադարից մեկ օր անց, Թիֆլիսում կայանում է Հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նիստ, որտեղ որոշվում է 1919 թ. Փարիզում կայանալիք Հաշտության համագումարին հուշագիր ներկայացնել: Հուշագիրը կազմելու համար ստեղծվում է «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովը», որը նախագահում էր Հովհ. Թումանյանը:

Պետական կարգավիճակ ունեցող այս հանձնաժողովը կարճ ժամանակում ծավալուն աշխատանք է իրականացնում պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների հաշվառման ու իրավական ձևակերպման ուղղությամբ:

1920 թ. փետրվարին Վրաստանի Հայոց ազգային խորհրդին կից կրկին Հովհ. Թումանյանի ղեկավարությամբ ստեղծվում է Հայ որբերի և գաղթականների օգնության հանգանակիչ կոմիտե։

Թումանյանի մարդասիրական գործունեությունը չէր ավարտվում միայն սեփական ազգի հանդեպ հոգածությամբ: 1920 թ., վաճառելով իր գրքերի հրատարակության իրավունքը, ստացած գումարից 10.000 ռուբլի հատկացնում է հայ որբերին, 10.000-ը՝ Վրաստանի երկրաշարժից տուժածներին, նույնքան էլ՝ Ռուսաստանի սովյալներին։

1921 թ. սեպտեմբերին ստեղծված Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Հովհ. Թումանյանը մեկնում է արտերկիր, պայմանավորվածություններ ձեռք բերում Հայաստանին օգնելու գործում, նոր թափ հաղորդում Հայաստանի օգնության միության (ՀՕՄ) գործունեությանը:

1922 թ. Թումանյանի առողջությունը կտրուկ վատանում է: Ամենայն հայոց բանաստեղծը մահանում է 1923 թ. մարտի 23-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նրա վերջին պատգամն էր՝ «Ղոչա՛ղ կացեք…»: Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում:

Նկարում՝ Հովհաննես Թումանյանը, 1914 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան






Հովհաննես Թումանյանը և Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ Եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, Թիֆլիս, 1921 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան


Հովհաննես Թումանյանը Հայաստանի Օգնության Միության (ՀՕՄ) անդամների հետ, Կ. Պոլիս 1921 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան


Հովհաննես Թումանյանը ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու հետ, Թիֆլիս, 1919 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան


Հովհաննես Թումանյանը Դպրոցասեր տիկնանց վարժարանում, Կ. Պոլիս, 1921 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան


Մեսրոպ Եպիսկոպոս Տեր-Մովսիսյանի նամակը Հովհաննես Թումանյանին,
որտեղ հաղորդվում է դեպի Թիֆլիս և այլուր գնացքներով որբերի տեղափոխման թույլտվության մասին, Թիֆլիս, 18 օգոստոս, 1915 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան


Մեսրոպ Եպիսկոպոս Տեր-Մովսիսյանի նամակը Հովհաննես Թումանյանին,
որտեղ հաղորդվում է դեպի Թիֆլիս և այլուր գնացքներով որբերի տեղափոխման թույլտվության մասին, Թիֆլիս, 18 օգոստոս, 1915 թ.
Հովհաննես Թումանյանի թանգարան






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am