Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ 140

Այս տարի լրանում է Արամ Մանուկյանի ծննդյան 140 և մահվան 100 ամյակը: Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կայքում պարբերաբար կտեղադրվեն նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, հրապարակումներ, հոդվածներ:


140 տարի առաջ, 1879 թ. մարտի 19-ին է (Զեյվա, այժմ` գյուղ Դավիթ Բեկ կամ պատմաբան Արմեն Ասրյանի տվյալներով Արցախի Շուշի) ծնվել ազգային ու պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը:

Անգնահատելի է Արամ Մանուկյանի գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին՝ հատկապես Վանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում. 1915 թ. գարնանը նրա գլխավորությամբ տեղի հայկական կուսակցությունները, հաշվի առնելով ստեղծված օրհասական իրավիճակը, ժողով գումարեցին ու որոշեցին դիմել ինքնապաշտպանության՝ անխուսափելի բնաջնջումից փրկելով իրենց հայրենակիցներին: Վանի ինքնապաշտպանության մարմնի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմիրջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը (Կյոզյան), Հրանտ Գալիկյանը, Փանոս Թերլեմեզյանը:

Վանի ինքնապաշտպանությունը պսակվեց հաղթանակով, թուրքերը փախուստի դիմեցին, Վանը ազատագրվեց, Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ: Հետագայում, Վանի անկումից հետո, Արամ Մանուկյանը կազմակերպեց տեղի հազարավոր հայերի գաղթը Արևելյան Հայաստան:

Վանից հարկադրաբար հեռանալով՝ Արամ Մանուկյանը մինչև 1917 թ. դեկտեմբերը հաստատվեց Թիֆլիսում և ակտիվորեն մասնակցեց Կովկասում ընթացող ագգային-քաղաքական կյանքին: Նրա գործունեության աշխարհագրական սահմանները լայն էին՝ Թիֆլիս, Բաքու, Երևան, Պետրոգրադ: 1915 թ.-ից հետո Արամ Մանուկյանի գործունեությունը հիմնականում առնչվում էր արևմտահայության ճակատագրին:

Արևելյան Հայաստանում և Ռուսաստանի այլ շրջաններում ապաստանած հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականների գոյության ապահովումն անհետաձգելի խնդիր էր. կացարան, սնունդ, բժշկական օգնություն, հագուստ և կենսական այլ հրատապ խնդիրներ:

Արամ Մանուկյանի կոչը հայ ծողովրդին.

«Ամէն oր մեր երկրի րոլոր անկիւններից տասնեակ յուսահատ դիմումներ են ստացւում ճանապարհների վրայ, պատերի տակ ու փողոցներում թափառող հազարաւոր որբերը վերահաս վտանգից փրկելու մասին:

Հիւծուած ու անճար նրանց կմախքները դեգերում են Երեւանի մայթերի վրայ, էջմիածնի դաշտերում, Գլխբուլաղի, Նոր Բայազէտի, Դիլիջանի գիւղերում:

Զուրկ ծնողներից եւ կարեկցող մերձաւորներից՝ մեր արնոտ իրականութեան այդ անմեղ զոհերը, օրերով քաղցած, ուժասպառ, յաճախ ընկնում են անշնչացած եւ մահուան գրկի մէջ գտնում այն սփոփանքը, որ ի զուր իրենց դալուկ ձեռները երկարած աղերսում էին աւելի կուշտերից եւ աւելի բախտաւորներից:

Տասնեակ հազարների է հասնում այդ մերժուածների թիւը, որոնք որբ են, մերկ, աստանդական, եւ որոնց խնամքն ու հոգատարութիւնը մեր պետական հասարակական կնճռոտ խնդիրների շարքում կարեւորագոյնը պէտք է հանդիսանայ:

Մինչեւ այժմ պատսպարուած են 4000 որբեր Երեւանի, էջմիածնի, Աշտարակի, Դարաչիչակի, Նոր Բայազէտի եւ Դիլիջանի որբանոցներում: Կառավարութիւնը որոշել է դրանց թիւը հասցնել 10.000ի, որոնց պահպանութեան համար տարեկան առնուազն 23,000,000 ռուբլի պետական միջոցներ են պահանջւում: Իսկ դա հազիւ 1/5ն է իսկական կարիքին:

Բնական է, սոսկ պետական աղբիւրներով եւ երկրի տնտեսական եւ ֆինանսական անձուկ վիճակի արդի պայմաններում, մեր մանուկ կառավարաթիւնից, որի առաջ բազմաթիւ հոգսերի ու կարիքների կողքին ծառացած է գաղթականական ծանր գործը, աւելին պահանջել անկարելի է, եթէ հասարակութիւնը վերջապէս դուրս չպիտի գայ իր անտարբեր հանդիսատեսի քարացած դերից:

Ժողովուրդների երջանկութիւնը պայմանաւորւում է նրանց ինքնօգնութեան բնազդով եւ ստեղծագործող աշխատունակութեամբ: Առաւել եւս այդ յատկաթիւնները պէտք է յայտնաբերէ մեր ժողովուրդը, որ ճակատագրական անագորոյն հարուածների տակ մեկուսացած ամէնքից այսօր թողնուած է իր բախտին, իր կամքին եւ իր ուժերին: 50.000ի հասնող որբերի մի ամբողջ սերունդ խնամելն ու դաստիարակելը այսօր մեզ համար ինքնօգնութեան լաւագոյն ակտերից մէկն է, որը պէտք է կատարենք մեր բովանդակ աժերը լարելով եւ մեր հոգու ամբողջ կորովը կեանքի կոչելով:

Թառամում է խոշորագոյն մասը մեր մատաղ սերնդի, մեռնում է ապագան, մեր հայրենիքի, որի համար ցեղի լաւագոյն մարդիկը պայքարեցին, տառապեցին եւ նահատակուեցին:

Մեծ է կարիքը, միջոցները՝ սուղ, ժամանակը՝ կարճ:

Կոչ եմ անում ամէնքին, որոնց կրծքի տակ դեռ չի մեռել մարդասիրութեան զգացմունքը, որոնք դեռ չեն կորցրել ցեղի բնազդը, որոնք գիտակցում են սեփական շահը իրենց զաւակների:

Օգնութեա՛ն եկէք ձեր կառավարութեան, փրկեցէ՛ք անկումից վաղուայ յոյսը մեր հայրենիքի, խնամոտ ձեռք կարկառեցե՛ք մայթերի ու ճանապարհների վրայ մրմռացող անուժ որբերին, որոնց սովատանջ հայեացքը աղերսում է թէկուզ փշրանքը ձեր սեղանների:

Մի՛ թողնէք, ձեր իսկ զաւակների ապագայի սիրոյն, որ ձեր աչքերի առաջ այլասերման ենթարկուի այդ մեծ բազմութիւնը անօգնական մանուկների:

Որդեգրեցէ՛ք նրանց:

Ազատեցէ՛ք նրանց փողոցի թոյնից, եւ թող ամէն մի ընտանիք, որ աւելի կուշտ է ու բախտաւոր, իր սրբազան պարտքը համարի գոնէ մէկ թշուառ այդ որբերից իր յարկի տակ, իր զաւակների կողքին հաց տալու նրան, շունչ տալու նրան:

Թող կրկին ջերմանայ սառած սիրտը մեր հասարակութեան, կրկին թող զարթնի ամէնքի խիղճը, պարտքի գիտակցութիւնը, եւ մենք փոխադարձ ջանքերով որբանոցներ հիմնելով, որբեր որդեգրելով, նրանց համար անկողին, հագուստ ու մթերք նուիրաբերելով, փրկենք խեղճ որբին, որ հաց է աղերսում, պատսպարան որոնում եւ մեր գուրգուրանքն է երազում:

Ձմեռն է գալիս թշուառների համար իր սոսկումով:

Փրկեցէ՛ք նրանց»:

ԱՐԱՄ ՄԱՆՈԻԿԵԱՆ
1918, Հոկտ. 7, Երեւան


Արամ Մանուկյանը 1915-1917 թթ. ակտիվ մասնակցություն ունեցավ Կովկասում քաղաքական զարգացումներին՝ արժանանալով ինչպես արևելահայ ղեկավար մարմինների վստահությանը, այնպես էլ հայ ժողովրդի հարգանքին: 1917թ. որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ ժամանեց Երևան: Տեղում ծանոթանալով ստեղծված ծանր պայմաններին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկեց իրադրությունը կայունացնելու համար, գլխավորեց նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որը նրան օժտել էր լայն լիազորություններով, իսկ 1918թ. մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվեց դիկտատոր:

Արամ Մանուկյանը, հետևողական ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ կարողացավ կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանության մարմիններ, կանոնավոր հայկական զորք, երկրում հաստատեց կարգուկանոն, ճնշեց թուրք-թաթարական հակահայկական շարժումները, մեղմեց պարենային ծանր դրությունը:

Հատկապես բնութագրող է Արամ Մանուկյանի վճռական կեցվածքը 1918 թ. մայիսյան ճակատագրական ու ծանր օրերին, երբ թուրքական զորքերը սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երևանին, երբ կար հայ ժողովրդի լինել-չլինելու իրավիճակ: Նա մնաց անդրդվելի ու գործնական, կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչներին ու ժողովրդին, նրանց մեջ բորբոքեց պայքարելու կամք:

1918 թ. մայիսի 19-ին Արամ Մանուկյանը գեներալ Մ. Սիլիկյանի հետ ունեցած հեռախոսազրույցում անընդունելի էր համարում հետագա նահանջը և վստահեցնում, որ Արարատյան դաշտում թշնամուն հակահարված տալու համար երկու օրվա ընթացքում գեներալին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ՝ մարդկային ուժ, զենք-զինամթերք և թիկունքի ոգևորությունը: Նա ամենուր էր՝ հրապարակներում, շուկայում, տներում, եկեղեցիներում, և ոգևորում էր բոլորին: Արդյունքում հայ ժողովուրդն ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ էլ 1918 թ. մայիսի 28-ին հիմնադրվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետության նորաստեղծ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:

Արամ Մանուկյանը մահացավ 1919 թ. հունվարի 29-ին բծավոր տիֆից՝ մինչև վերջ վայելելով հայ ժողովրդի սերն ու հարգանքը:

Նրա հուղարկավորությունը վերածվեց համաժողովրդական սգի: Մեծ մտավորական Նիկոլ Աղբալյանն արտասանեց հետևյալ ճառը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:



Արևիկ Ավետիսյան
ՀՑԹԻ արտաքին կապերի ու լրատվության բաժնի վարիչ








Հոբելյանական պաստառ հայոց պատմության և Հայաստանի Հանրապետության երևելի դեմքերի՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի, Արամ Մանուկյանի և Մովսես Սիլիկյանի դիմանկարներով:
ՀՅԴ թանգարանի հավաքածու




Արամ Մանուկյանը և գաղափարակից ընկերները, Վան, 1915 թ.


Արամ Մանուկյանը և գաղափարակից ընկերները, Վան, 1915 թ.


Արամ Մանուկյանը և զինակից ընկերները, Վան, 1915 թ.





Ժողովրդական թափոր, Երևան, 28 մայիսի, 1919 թ.


Արամ Մանուկյանի տունը, որտեղ ապրել է 1917-1919 թթ.





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am