19.03.2022
Բանախոս՝ Էդիտա Գզոյան , ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ.
Թեմա՝ Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները
Դպրոց՝ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ, 2-րդ կուրս
Մարտի 18-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանն Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին ներկայացրեց «Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության որոշ դրվագներին, մասնավորապես պատճառներին, առանձնահատկություններին, ցեղասպանության ունեցած հետևանքներին՝ շեշտադրելով միջազգային քրեական իրավունքի զարգացման մեջ Հայոց ցեղասպանության դերն ու ազդեցությունը:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: