Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ շրջիկ ցուցադրությունը երևանյան և մարզային կրթօջախներում


19.04.2023


2019 թվականից ՀՑԹԻ-ն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց մասնակցում են Երևանի, ՀՀ մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության դպրոցները: ՀՑԹԻ տնօրենությունը, հաշվի առնելով ուսուցիչների և աշակերտների ցուցաբերած հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրերի նկատմամբ, որոշեց խորացնել կապը հանրակրթական հաստատությունների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջև:

2022 թվականից կրթական ծրագրի մաս է դարձել նաև Հայոց ցեղասպանության տարբեր թեմաներով շրջիկ ցուցադրությունների կազմակերպումը երևանյան և մարզային կրթօջախներում:

2022 թ. նոյեմբերից Երևանի պետական մանկավարժական համալսարանում, ապա (2023 թ. փետրվարից) նաև երևանյան և մարզային դպրոցներում ներկայացվում է «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ցուցադրությունը: Ինչպես նշում է ՀՑԹԻ գիտաշխատող, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու, ցուցադրության հեղինակ Սեդա Պարսամյանը, ծրագիրն ունի նպատակային ուղղվածություն, այն է` ևս մեկ անգամ ընդգծել կրթության դերը՝ որպես ազգի ինքնության և ժառանգության կարևոր մաս, ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաշատ այլ վայրերի ազգային կրթօջախները, որոնց գործունեությունը, ցավոք, ընդհատվել է Հայոց ցեղասպանության հետևանքով: Ծրագրի նպատակը աշակերտներին և ուսանողներին հաղորդակից դարձնելն է այն հարուստ մշակութային և կրթական ժառանգությանը, որը հայ ժողովուրդը ստեղծել է իր պատմության ընթացքում: Այսինքն, գիտելիք սերտելուց բացի, շատ կարևոր է նաև ծանոթանալ մեր ժողովրդի մշակութային ավանդույթներին և փոխանցել դրանք: Թեև այդ կրթօջախներն այսօր գոյություն չունեն, սակայն ցուցադրության մեջ ներկայացված բացառիկ վավերագրերը դրանց երբեմնի գոյության և հայկական պատկանելության փաստացի վկայություններն են:

«Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ցուցադրությունն առ այսօր ներկայացվել է Հայաստանի հետևյալ կրթօջախներում.

• 2022 թ. նոյեմբերին՝ Երևանի պետական մանկավարժական համալսարան,
• 2023 թ. փետրվարի 10-ին՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի Հրաչյա Քոչարի անվան հիմնական դպրոց,
• 2023 թ. մարտի 6-ին՝ Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց,
• 2023 թ. ապրիլի 4-ին՝ Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց,
• 2023 թ. ապրիլի 6-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկի անվան թիվ 5 հիմնական դպրոց,
• 2023 թ. ապրիլի 12-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց,
• 2023 թ. ապրիլի վերջին՝ ցուցադրությունը կներկայացվի Կոտայքի մարզի Արզնի համայնքի Սերգեյ Սարխոշևի անվան հիմնական դպրոցում:

ՀՑԹԻ-ն պատրաստ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կրթօջախների հետ:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am