19.05.2014
Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրն է: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորները, ՀՀ-ում Հունաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակներ և ծաղիկները դրեցին Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Կատարվեց նաև հոգեհանգստի արարողություն: