19.05.2022
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2022 թ. հուլիսի 29-30-ին կազմակերպում է
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և Սփյուռքի հանրակրթական և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչները, ովքեր կներկայացնեն ծրագրին իրենց մասնակցության կարևորությունը հիմնավորող դիմում:
Հայտերի պատասխանները կտրվեն ամառային դպրոցի մեկնարկից առնվազն 3 շաբաթ առաջ:
ՀՑԹԻ կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների ուղղությամբ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:
Ամառային դպրոցի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել գործնական պարապմունք և կլոր-սեղան քննարկում:
Ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր:
Դիմումի օրինակ
Հայտերն ուղարկել մինչև ս/թ. հունիսի 20-ը հետևյալ հասցեով`
kristine.najaryan@genocide-museum.am