02.04.2022
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը
Դպրոց՝ Սուրենավանի միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան
Ս. թ. ապրիլի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանն աշակերտներին ներկայացրեց «Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված բժշկական փորձարկումներին: Բանախոսը նշեց, որ Օսմանյան կայսրությունում իշխող Միություն և առաջադիմություն կուսակցության մեջ որոշումներ կայացնողների մեջ լուրջ դերակատարում ունեին մասնագիտությամբ բժիշկներ՝ դոկտորներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Ռյուսուխին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև Ռեգինա Գալուստյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Սուրենավանի միջնակարգ դպրոցի գրադարանին: