02.12.2022
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը
Դպրոց՝ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց, 8-10-րդ դասարաններ
Դեկտեմբերի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանն աշակերտներին ներկայացրեց «Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված բժշկական փորձարկումներին: Բանախոսը նշեց, որ Օսմանյան կայսրությունում իշխող Միություն և առաջադիմություն կուսակցության մեջ որոշումներ կայացնողների մեջ լուրջ դերակատարում ունեին մասնագիտությամբ բժիշկներ՝ դոկտորներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Ռյուսուխին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: