14.09.2023
2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա
«ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան քսան գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Սիրիայից:
Նույն օրը՝ ժամը 12:15-ին, տեղի կունենա
«ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ․ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ» խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր
բացումը:
Ցուցադրությունում ներկայացված են ՀՑԹԻ հավաքածուում պահվող ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի նկարիչների գործեր: Ընտրվել են
ցեղասպանության միայն մեկ դրվագը՝ հայերի բռնի տեղահանության ընթացքն ու հետևանքները ներկայացնող հայ և օտարազգի գեղանկարիչների գործերը: Ցուցադրված են
հունգարացի գեղանկարիչ Գեռո Դադայի, ռուս Կոնստանտին Իստոմինի, ֆրանսիացի Ժան-Լուի Ֆորանի, ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան),
ստամբուլահայ Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), լիբանանահայեր Րաֆֆի Թոքատլյանի և Ռաֆֆի Ետալեանի, բելգիահայ Սամվել Ասլանյանի, ֆրանսահայ Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանի,
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի և այլ արվեստագետների գործեր:
Միջազգային գիտաժողովն ու ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում են Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և
գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Սիրով սպասում ենք:
Բեռնել ծրագիրը
Download
Բացման մասին՝
http://www.genocide-museum.am/arm/18.09.23.php։